Tuesday, 14 07 2026
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի

Շնորհավորում եմ Արայիկ Հարությունյանին՝ նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր Արցախում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ձայների հաշվարկն արդեն սկսվել է և ժամեր անց պաշտոնապես կհայտարարվի ընտրությունների՝ նախապես կանխորոշված արդյնուքը. Մասիս Մայիլյանի կողմից ընտրության երկրորդ փուլը բոյկոտելուց հետո միակ մասնակիցը Արայիկ Հարությունյանն էր, ով առաջիկա ժամերին արդեն նաև դե յուրե կճանաչվի որպես Արցախի հանրապետության նախագահ:​

Ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորում եմ Արայիկ Հարությունյանին, նրա քաղաքական թիմին, Արցախի նորընտիր խորհրդարանին՝ մաղթելով ստեղծարար ու բարեբեր աշխատանք:

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան չափազանց բախտորոշ ժամանակաշրջանում: Մի կողմից դրանք անց կացվեցին աշխարհում ու Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման, մյուս կողմից՝ դրա պատճառով աշխարհում, միջազգային հարաբերություններում հաստատվող փոփոխությունների, նոր իրականության պայմաններում: Այդ փոփոխությունները շարունակվելու են, աշխարհը միանշանակորեն փոխվելու է, փոխվելու են աշխարհաքաղաքական դասավորություններն ու ուժերի հարաբերակցությունը: Բոլոր այդ գործոններն անխուսափելիորեն ազդելու են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա և չափազանց կարևոր է, որպեսզի Արցախը իր նոր իշխանություններով՝ նոր նախագահով ու նոր խորհրդարանով այդ նոր իրականություն մտնի ավելի ամրացած ու ավելի հզոր:

Արայիկ Հարությունյանը ընտրություններին մասնակցում էր բավական հավակնոտ սոցիալ-տնտեսական ծրագրով և պետք է հույս հայտնել, որ այն կյանքի կկոչվի նրա նախագահության առաջին իսկ օրերից սկսած: Արցախի ներքին կայունությունն ու տնտեսական հզորացումը ուղղակիորեն ազդելու է արտաքին անվտանգային միջավայրի, այդ միջավայրում Արցախի դիմադրողականության վրա:

Չափազանց կարևոր է նաև իրողությունը, որ առնվազն նախընտրական շրջանում, կարգախոսների, հայտարարությունների մակարդակով կա լիակատար փոխըմբռնում Արայիկ Հարությունյանի ու Հայաստանի քաղաքական ղեկավարության միջև, ինչը ևս զգալի նշանակություն ունի ինչպես երկու հայկական պետությունների ներդաշնակ հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամուր բանակցային դիրքերի տեսնակյունից:​

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ կատարած ընտրության, իսկ Արայիկ Հարությունյանին՝ նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ, որ այս ընտրությունը Արցախի համար լինի զարգացման ու բարգավաճման անբեկանելի ընտրություն:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3213495115347860/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում