Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

«Անշարժ գույքի շուկան պարալիզացված է․ ոլորտի վերականգնումը կախված է հետճգնաժամային ռազմավարությունից»

«Անշարժ գույքի շուկան պարալիզացված վիճակում է գտնվում․ այս ոլորտի հետ փոխկապակցված բոլոր գործընթացները  97-98 %-ով սառեցված են, որևէ գործարք չի կատարվում՝ բացառությամբ մի քանի եզակի դեպքերի, որոնք, բնականաբար, ոլորտի վրա մեծ ազդեցություն չեն կարող թողնել։ Վարձակալության շուկայում հատկապես շատ ծանր վիճակ է ստեղծվել, որովհետև, ինչպես գիտենք, օդային  ամբողջ հաղորդակցությունը դադարեցված է, քաղաքացիական ավիացիան կանգնած է, դրսից եկողներ չկան, զբոսաշրջիկներ չկան, ո՞վ պետք է գա ու այստեղ բնակարան վարձի, բացի դրանից՝ հասարակական նշանակության  գրեթե բոլոր օբյեկտները՝ խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, ժամանցի ինչ-որ կենտրոններ, գեղեցկության սրահներ և այլն, դրանք բոլորը մեծամասամբ վարձակալական հիմունքներով տրված տարածքներ են ու պարզ է, որ հիմա դրանք չեն աշխատում ու ամենավտանգավորն այն է, որ այս ամենն անորոշ ժամկետով  է՝ չգիտենք, երբ  դրանք  կվերաբացվեն, այս  բոլոր կասեցված գործընթացները երբ հնարավոր կլինի վերսկսել, շարունակել աշխատել, բիզնեսը շատ դժվար կացության մեջ է հայտնվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց  «Ակցեռն» կորպորացիայի նախագահ, անշարժ գույքի շուկայի մասնագետ Հակոբ Բաղդասարյանը՝  խոսելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ արտակարգ դրության պայմաններում անշարժ գույքի ոլորտում տիրող վիճակի մասին։

Վերջինիս դիտարկմամբ՝ անշարժ գույքի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 20 % և տնտեսության բոլոր բացասական ազդակներն անդրադառնում են այս ոլորտի  վրա նույնպես։

Ինչ վերաբերում է  հիպոթեքային վարկառուներին, ապա  Հակոբ Բաղդասարյանի խոսքերով՝  ճիշտ է այս փուլում բանկերը վարկային արձակուրդ  են տվել վարկառուներին, տույժ-տուգանքներ կամ ժամկետնանց պարտավորություններ այս ժամանակահատվածում չեն լինելու, սակայն  սա  բնավ չի թեթևացնում վարկառուի բեռը, քանի որ  իրավիճակի կայունացումից հետո՝  միևնույնն է՝ քաղաքացիները պետք է շարունակեն վճարել դրանք։

Այսքանով հանդերձ, մեր զրուցակիցը չի շտապում թվերի տեսքով խոսել շուկայի կրած ֆինանսական կորուստների մասին՝ նշելով, որ  «վնասները կարող ենք հաշվարկել միայն փոթորիկն անցնելուց հետո»։

Հարցին՝ կառավարության իրականացրած հակաճգնաժամային սոցիալ-տնտեսական ծրագրերը, տնտեսվարողներին տրամադրվող պետական աջակցությունը կարո՞ղ է ինչ-որ ձև մեղմել ծագած խնդիրները, Բաղդասարյանը պատասխանեց․

«Հիմա ամենամեծ աջակցությունը կլինի այն, որ թույլ տան բացօթյա շինարարություն, կառուցապատում իրականացնել, այս ուղղությամբ սահմանափակումները նվազեցնեն, որովհետև կառուցապատողները պետք է կարողանան ապացուցել, որ իրենք ի վիճակի են մեծամասշտաբ շինարարական աշխատանքները ժամանակին ավարտել, իրենց պարտավորությունները պատշաճ կատարել, գումարած դրան  այն քաղաքացիները, ովքեր նպատակադրվել էին անշարժ գույքի հետ կապված որոշ գործարքներ անել՝ հիմա խաթարված վճարունակության պայմաններում, իհարկե, կվերանայեն իրենց որոշումը,  ինչը նույնպես բացասաբար կազդի ոլորտի վրա, մասնավորապես՝ պահանջարկի անկման տեքսով»։

Այս համատեքստում Հակոբ Բաղդասարյանը հավելեց նաև․ «Եթե այս ամենը լավագույն դեպքում ավարտվի մայիս ամսվա վերջին, ապա  հաջորդ  տարի նոր միայն կկարողանանք շուկայում դրական տեղաշարժ ունենալ՝ տնտեսության վերականգնումից հետո, բնականաբար, և, իհարկե, շատ կարևոր է նաև, թե սրանից հետո ինչ գործիքակազմով, ինչ մեխանիզմների և ինովացիոն գաղափարների ներդրմամբ կառավարությունը կփորձի առաջ շարժվել, օրենսդրական ինչ նախաձեռնություններ կմշակվեն  հօգուտ  բիզնես սեկտորի և այլն և այլն, իսկ սրանք  այնպիսի գործընթացներ են, որոնք հասկանալի է, որ առնվազն մինչև տարեվերջ կարող են ձգվել, հետևաբար շատ բան կախված է հետգճնաժամային  ռազմավարությունից և կառավարչական հմտություններից»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում