Thursday, 16 05 2024
Ազգային բանկը 60 մլն դոլար է վաճառել. լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Արտառոց վիճակ Հայաստանում․ ե՞րբ կերևա լույսը թունելի վերջում

Հարյուր հազարավոր քրիստոնյաներ աշխարհով մեկ տոնում են Սուրբ Հարության տոնին, որն այս անգամ անցկացվում է աննախադեպ պայմաններում. եկեղեցիները դատարկ են, հավատացյալները` տներում փակված, պատարագները օնլայն են անցկացվում:

Հռոմի Պապը, որ տասնամյակներ շարունակ Ավագ ուրբաթ առաջնորդում էր Խաչելության երթը Կոլիզեումի պատերի մոտ, այս տարի արարողությունն անցկացրել է Վատիկանի Սուրբ Պետրոսի կիսադատարկ հրապարակում:

Աշխարհի տարբեր երկրներից եկած հազարավոր հավատացյալների փոխարեն այս անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ուղեկցում էր ընդամենը տասը մարդ, հինգը` իտալական Պադույա քաղաքի բանտից, որն ամենից շատն էր տուժել համաճարակից, և հինգ բուժաշխատողներ Վատիկանից:

Պանդեմիայի պայմաններում նման սահմանափակումներն օրինաչափություն են ու կիրառվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Տոտալիտար, ավտորիտար երկրները, որպես կանոն, դժվարությամբ են տրվում համընդհանուր խաղի կանոններին՝ մի կողմից, նույնիսկ այս հարցում ապացուցելով, որ հակադրության մեջ են համաշխարհային համատեքստի հետ, մյուս կողմից՝ հանուն գաղափարական կաղապարների, շատ հաճախ զոհաբերելով մարդուն, քաղաքացուն։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները։ «Կասկած չպետք է լինի, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումներն անպայման կկայանան»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազար 917-ի։ Հիվանդությունից մահացել է 100-ից ավելի մարդ, Մոսկվայի քաղաքապետը շարունակ պնդում է, որ իրենք դեռ հեռու են համաճարակի պիկից ու այս ամենի համատեքստում Պեսկովի ինքնավստահությունը միայն տարակուսանք է առաջացնում։ Չնայած նման ինքնավստահությանը՝ Պուտինն արդեն ունի իր համար կարևոր օրակարգից հրաժարվելու նախադեպ․ նրա իշխանությունը հավերժացնող սահմանադրական հանրաքվեն, որը նշանակված էր ապրլի 22-ին, չեղարկվեց՝ հենց կորոնավիրուսի հետևանքով։

Հայաստանի իշխանությունը երեկ հայտարարեց արտակարգ դրությունը երկարացնելու որոշման մասին ու նաև կիրառեց սահմանափակումներ, որոնք արտառոց կթվային տակավին ամսիներ առաջ։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել այսօր Զատիկը նշել տանն ու դուրս չգալ փողոց, չմասնակցել եկեղեցական արարողությունների: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից ու ցանկացած ոչ խոհեմ քայլ կարող է համաճարակային թվացյալ կայունությունը վերածել նոր բռնկման՝ վտանգելով մեր քաղաքացիների առողջությունը, կոլապսի առաջ կանգնեցնելով առողջապահական համակարգը։

Քաղաքացիների սոցիալական պատասխանատվությունը կարևորվում է ոչ միայն այսօր, այլ նաև առաջիկա ամսվա ընթացքում, մանավանդ, որ մայիսը մեր օրացույցում հարուստ է տոնական օրերով։

«Առաջիկայում ապրիլի 24-ն է, մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական պատերազմի օրը, այս միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, որևէ միջոցառման քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի: Այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, կանցկացնեն, նույնը վերաբերում է մայիսի 8-ին և 9-ին, մայիս 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Թվում է՝ նման հորդորները վկայում են երկրում ստեղծված փակուղային իրավիճակի մասին, սակայն նման արտառոց վիճակը, սահմանափակումներն անհրաժեշտություն են, որպեսզի լույսը թունելի վերջում հնարավորինս շուտ երևա։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում