Sunday, 09 06 2024
Օդի ջերմաստիճանը կնվազի
10:45
ԱՄՆ Ատլանտյան խորհուրդը Հայաստանը դասել է աշխարհի կիսաազատ երկրների շարքում
ԵԱՏՄ-ն մեր պայծառ ապագան չէ, բայց նաև աղքատ Ղազարոս չլինենք Բրյուսելի դռանը
Starliner տիեզերանավն արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան
Խոշոր խաղ է սկսվել, որից կարող ենք օգտվել. էներգետիկ ենթակառուցվածքները պետք է կարգի բերել
10:09
ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել
Ռուսաստանից կախվածությունը կձգվի ևս մեկ դար, եթե նոր ԱԷԿ-ի գործարքը կնքվի նրանց հետ
09:45
Լեհաստանը 750 մլն դոլար կտրամադրի կիբերանվտանգությանը
09:30
Հնդկաստանը ձգտում է մրցակցել Չինաստանի հետ
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև

Արտակարգ դրությունը երկարացվում է․ քաղաքական որոշումը կայացված է

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 977-ի, մահացել է 13 մարդ․ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

https://www.youtube.com/watch?v=V3T7CXyNcnQ&feature=youtu.be

Վարչապետը նշել է, որ նման պայմաններում եկել են այն եզրակացության, որ պետք է արտակարգ դրությունը երկարացվի՝ վարակի տարածումը կանխարգելելու համար:

«Մենք երեկ և այսօր քննարկել ենք և եկել ենք համոզման, որ անխուսափելի է, որ մենք պիտի արտակարգ դրությունը երկարացնենք: Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, և այդ որոշումից հետո տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ կքննարկվի նաև արտակարգ դրության հարցը: Մեր եզրակացությունն այն է, որ պետք է արտակարգ դրությունը երկարացնենք, որովհետև դա անհրաժեշտ է վարակի տարածումը կանխարգելելու համար», – ասել է Փաշինյանը:

Ըստ էության, պահպանվելու է նաև, այսպես կոչված, կարանտինային ռեժիմը, իհարկե՝ տնտեսական գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ թույլատրվելու են, որովհետև ևս մեկ ամիս հնարավոր չէ ամբողջությամբ կանգնեցնել տնտեսությունը։

Երեկ արդեն, գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ, կարելի էր  ենթադրել, որ նման որոշում է կայացվելու, մանավանդ այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում հայտարարեց, թե կորոնավիրուսի շրջանառությունն այլևս դուրս է եկել վերահսկողությունից։ Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խորհուրդ է տալիս չմեղմել սահմանափակումները, քանի որ դա կարող է հանգեցնել վարակի տարածման երկրորդ ալիքի: Կառույցի ղեկավար Թեոդոր Գեբրեյեսուսը նշել է, որ համաճարակի բռնկման էպիկենտրոններ դարձած Իտալիայում և Իսպանիայում վարակի տարածման որոշակի նվազում է արձանագրվել, սակայն, իր խոսքերով, այդ դրական տեղաշարժը բավարար չէ կարծելու, որ վատթարագույնը մնացել է ետևում և պետք է վերադառնալ բնականոն կյանքի: Իտալիայի կառավարությունը երկարաձգել է կարանտինային միջոցառումները, Իսպանիայում երկուշաբթի օրվանից որոշ խմբերի թույլ կտրվեն վերադառնալ աշխատավայրեր: Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ավստրիայում, Չեխիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում թեև աննշան դրական միտումներ են արձանագրվել, այդուհանդերձ որոշվել է սահմանափակումները ուժի մեջ թողնել ևս 3-5 շաբաթ:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը չէր կարող հակադրվել համաշխարհային միտումներին ու մասնագիտական կառույցների հորդորներին։

Երեկվանից, սակայն, մեդիադաշտում բանավեճեր էին ծավալվել արտակարգ ռեժիմի երկարացման իրավաչափության շուրջ։ Որոշ իրավաբաններ նշում են, որ արտակարգ դրության ռեժիմը չի կարող երկարաձգվել, քանի որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում՝ 60 օրը: Հետևաբար, ըստ այս մեկնաբանության, ամբողջ հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է։ Սակայն նույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ եթե արդեն իսկ հայտարարված արտակարգ դրության ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

Կարծում եմ՝ խնդիրը նույնիսկ իրավական ձևակերպումների մեջ չէ, որովհետև քաղաքական բոլոր ուժերի միջև, կարծես թե, արտակարգ ռեժիմը երկարացնելու հարցում գոյություն ունի քաղաքական կոնսեսնսուս, իսկ այս պարագայում՝ իրավական լուծումներ գտնելը դառնում է տեխնիկական հարց։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում