Saturday, 08 06 2024
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը

ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածները չպետք է վախենան, խուճապի մատնվեն

Նախկինում ընդդիմադիր գործիչ,  Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը տարվա ընթացքում արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի դաշնություն։ Այժմ նա աշխատում է Կրասնոդարի երկրամասի Կուշչյովսկայայի շրջանում։

«Մարտի 10-ին եկել եմ ՌԴ, աշխատանքի մեջ եմ։ Առանձնակի սահմանափակումներ չկան, նույն պահանջներն են մեզ ներկայացնում, ինչ ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին։ Աշխատում ենք պահպանել կարգ ու կանոնը, որպեսզի խուսափենք կորոնավիրուսի հարուցած խնդիրներից։ Քանի որ իմ աշխատանքը գրասենյակային է, մեկ-մեկ գալիս եմ, տվյալները վերցնում եմ, տանն եմ կատարում աշխատանքը։ Աշխատում եմ շաբաթը մեկ-երկու անգամ լինել աշխատավայրում։ ՌԴ մուտք գործելուց հետո երկու շաբաթ պահպանել եմ կարանտինը, հիմա էլ աշխատանքս իրականացնում եմ տնային պայմաններում, տնտեսական հարցերով  եմ զբաղվում, օպտիմալացման խնդիրներով, օպտիմալ կառավարման համակարգով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը։

Սոս Գիմիշյանն ասում է, որ Հայաստանում չի կարողացել աշխատանք գտնել, ընտանիքի սոցիալական խնդիրները հոգալ, ինչի պատճառով էլ ստիպված է եղել մեկնել արտագնա աշխատանքի։

Ինչ վերաբերում է ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերին, ապա մեր զրուցակիցը նշում է, որ որքան շատ լինեն թեստավորված անձինք, այնքան պատկերը պարզ կլինի։

Սոս Գիմիշյանի հավաստմամբ՝  «Հիմա բավականին ակտիվ թեստավորում են մարդկանց։ Որքան գիտեմ՝ հիմա օրական մինչև 30 հազար թեստ է անցկացվում։ Այդ ընթացքում հիվանդների թիվը, կարծում եմ, կաճի։  Այն շրջանում, որտեղ ես ապրում եմ, դեռ կորոնավիրուսի արձանագրված դեպք չկա։ Այստեղ փորձում են խստացնել իրավիճակը, մարդիկ կատարում են պահանջները, տնային պայմաններում են աշխատում։ Փակվում են շուկաները, մեծ խանութները, միայն սննդի խանութներն են աշխատում։ Ուսումնական հաստատությունները, մշակութային օջախները չեն գործում։ Քաղաքային տրանսպորտը չի գործում։ Հնարավորինս փորձում են սահմանափակել շփումները։ Հետևում եմ, տեսնում եմ, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում նաև Հայաստանում»։

Հարցին, թե սահմանափակե՞լ են ՌԴ-ում ԶԼՄ-ների գործունեությունը, Սոս Գիմիշյանն արձագանքեց, որ չկա նման որոշում, նման քայլեր չեն ձեռնարկում իշխանությունները։ Նա ճիշտ չէ համարում ԱԺ-ի կողմից «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի ընդունումը։

«Չի կարելի մարդկանց իրավունքներն այդ աստիճան սահմանափակել։ Իհարկե, ինչ-ինչ միջոցներ պետք է ձեռնարկել արտակարգ դրության պայմաններում, բայց պետք չէ վախենալ, խուճապի մատնվել, նպաստել եղած քաոսային վիճակին։ Պետք չէ օգտվել դրանից և սահմանափակել մարդկանց իրավունքները, նրանց կառավարելի դարձնել»,- կարծում է Սոս Գիմիշյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում