Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Սերժ Սարգսյանը կասի՞ մանրամասները հանձնաժողովին

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հրավիրելու է Սերժ Սարգսյանին, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Դա փաստորեն այսպես ասած վերջին ակտն է, որովհետև դրանից հետո թերևս պետք է պատրաստվի հանձնաժողովի զեկույցը կամ եզրակացությունը: Կգնա՞ Սերժ Սարգսյանը, կընդունի՞ հանձնաժողովի հրավերը, թե՞ ինչպես ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը՝ Սարգսյանը ևս կհրաժարվի:

Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայաստանի նորագույն պատմության շրջադարձային կետն է, ընդ որում ռեգիոնալ և աշխարհաքաղաքական լայն համատեքստով: Հայաստանի համար այդ կետը խիստ հակասական է: Հայաստանը՝ ներառյալ Արցախը,  ունեցել է տարածքային կորուստ, կամ դիրքային կորուստ, բայց միևնույն ժամանակ հայկական կողմն այդ պատերազմում հաղթել է, քանի որ անկասկած է, որ պատերազմի թե անմիջական ադրբեջանական, թե լայն աշխարհաքաղաքական, ռեգիոնալ նպատակադրումներն ու մոտիվները եղել են բոլորովին այլ, առավել ընդգրկուն, և հայկական զինուժը և հանրությանը հավասարակշռության տոտալ խախտման պայմաններում այդուհանդերձ կարողացել է պահել գրոհն ու անգամ անցել հակագրոհի:

Ավելին, այդ առնչությամբ օրերս անսպասելի հայտարարություն էր արել Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, հայտարարելով, որ ապրիլյան քառօրային զանգով կասեցվել է հայկական գրոհը: Նա նկատի ունի իհարկե Մոսկվայում գլխավոր շտաբերի պետերի մակարդակով պայմանավորված զինադադարը, որի առնչությամբ էլ մի բավականին տարօրինակ հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանը: 2016 թվականին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նա խոսելով այդ պայմանավորվածության մասին նշել էր, թե չի տիրապետում այդ հանդիպման մանրամասներին: Ինչ համատեքստով էլ ասված լինի այդ խոսքը, աներկբա է, որ առնվազն տարօրինակ է, երբ գերագույն գլխավոր հրամանատարը նշում է, որ մանրամասնորեն չէր տիրապետում պատերազմի օրերին իր գլխավոր շտաբի պետի և հակառակորդի շտաբի պետի բանակցության, հրադադարի մասին պայմանավորվածության մանրամասներին:

Յուրի Խաչատուրովը Սերժ Սարգսյանին չէ՞ր փոխանցել այդ մանրամասները, թե՞ դրանք այնպիսին էին, որ Սարգսյանի համար ավելի նպատակահարմար էր ասել, թե չի տիրապետում դրանց, քան դրանց համար ստանձնել քաղաքական պատասխանատվություն: Թե՞ Սերժ Սարգսյանն ակնարկում էր, որ Յուրի Խաչատուրովը լինելով Հայաստանի գլխավոր շտաբի պետ, գործնականում ավելի շատ մոսկովյան տիրույթում էր գործում, քան հայաստանյան շահերի: Ըստ երևույթին, այդ ակնարկով Սերժ Սարգսյանը Կիսելյովի հետ հաղորդմանը պարզապես պատերազմի համար պատասխանատվությունը դնում էր Մոսկվայի վրա, հերթական անգամ, քանի որ ապրիլյանից հետո նա ևս երկու անգամ բավականին թափանցիկ ակնարկ է արել այդ կապակցությամբ: Կգնա՞ Սերժ Սարգսյանն ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով: Կամ, ավելի շուտ, հետաքրքրում են հանձնաժողովին հենց այդ՝ պատերազմի բռնկման քաղաքական կամ աշխարհաքաղաքական մանրամասները:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում