Monday, 06 05 2024
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հրատապ առաջարկներով

Ս. թ. մարտի 29-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստը, որտեղ, ի լրումն 25.03.2020թ. խմբակցության նիստում ընդունված և ՀՀ կառավարությանը ներկայացված 27 առաջարկությունների, մեր ժողովրդի և Կառավարության ուշադրությանն է ներկայացվում ստեղծված իրավիճակով պայմանավորված ամենահրատապ լուծում պահանջող հետևյալ 7 առաջարկները.

  1. Ինչպես և շաբաթներ առաջ ԲՀԿ-ն նշել էր, այսօր էլ վերահաստատում ենք այն, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հրատապ կարգով հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր, որի հետևանքով այն անձինք, ում թեստի արդյունքները կլինեն դրական, օպերատիվ կերպով կմեկուսացվեն։ Հանրապետության բոլոր հիմնական բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում նույնպես պետք է արագ գործարկվեն թեստավորման կետեր։ Սա՜ է համավարակի տարածումը կանխարգելելու առաջին և հիմնական ճանապարհը։
  2. Ներկայումս Հայաստանի Հարապետությունում կան 1 մլն 650 հազար վարկառուներ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նրանց ճնշող մեծամասնությունն ի վիճակի չէ կատարել իր վարկային պարտավորությունները։ Ուստի մենք առաջարկում ենք առնվազն երեք ամսով իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ։ Բանկերը նույնպես պետք է ստեղծված իրավիճակում ժամանակավոր վերագնահատեն իրենց շահույթների ծավալներն՝ հօգուտ ժողովրդի։
    Հակաճգնաժամային միջոցառումների ընթացքը հետագայում ցույց կտա գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը։
    Հաշվի առնելով այն, որ հանրապետությունում կան շուրջ 560 հազար սպառողական վարկառուներ, իսկ օրավարձով և ՓՄՁ-ներում աշխատողների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ունեն սպառողական վարկեր, ապա այսօր պետք է վերացնել այսպես կոչված «սև ցուցակներ» հասկացությունը, քանի որ խնդիրը պարզ գոյատևմանն է վերաբերում։ Սա բոլորս պետք է սառնասրտորեն գիտակցենք։ Հիմա կարգապահ և ոչ կարգապահ վարկառուների քննարկման ժամանակը չէ։
  3. Հայաստանի Հանրապետությունում կան շուրջ 200 հազար օրավարձով աշխատող քաղաքացիներ, որոնց օրական եկամուտը կազմում էր 5-7 հազար դրամ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այդ 200 հազար ընտանիքներն ունեն լրջագույն սոցիալական՝ նվազագույն կենսաապահովման խնդիր։ Այդ ընտանիքներին ամսական պետք է հատկացնել 70 000 դրամ։Այդ գումարները տրամադրել պետական բյուջեի հաշվից՝ ըստ Կառավարության կողմից նախատեսված հակաճգնաժամային ծրագրի։
  4. Հայաստանում գործում են 67 հազար փոքր և միջին ձեռնարկություններ։ Ներկայումս հակաճգնաժամային հիմնական խնդիրը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը և այդտեղ աշխատողների կենսաապահովումը։ ԲՀԿ-ն առաջարկում է, որ ոչ թե յուրաքանչուր փոքր կամ միջին ձեռնարկությունն անհատական կարգով հանդիպի բանկային աշխատողների հետ և քննարկի իր խնդիրը, այլ միասնական և արդար մոտեցմամբ, այն է՝ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատողների թվաքանակից ելնելով, յուրաքանչյուր աշխատողին հատկացնել ամսական 70000 դրամ ՝ պետության սուբսիդավորմամբ, մինչև իրավիճակի կարգավորումը։
    Հարցը պետք է լուծվի գլոբալ, այլ ոչ թե անհատական անարդյունավետ քննարկումներով։
  5. Պետությունը հրատապ պետք է հոգ տանի նաև անապահով ծերերի, հաշմանդամների, անօթևանների, բազմազավակ ընտանիքների և այլ անապահովների մասին՝ տրամադրելով այնքան միջոցներ, որպեսզի ապահովվի նվազագույն կենսաապահովման զամբյուղը։ Բոլորս հասկանում ենք, որ ներկայումս այլ օժանդակություն և օգնության միջոցներ մեր վերոնշյալ անապահով քաղաքացիները չունեն։
  6. Տնտեսության այն ոլորտները, որոնք ամենամեծ հարվածն են ստացել կորոնավիրուսից և չեն գործում՝ պայմանավորված արտակարգ դրությամբ, պետք է ստանան հարկային արձակուրդներ։ Սա նաև ձեռնարկություններն ու աշխատատեղերը փրկելու միջոց է։ Հարկային արձակուրդների շրջանակները և իրականացման ձևերը պետք է համակողմանի քննարկել։
  7. Առաջին վեց կետերի իրականացմանը զուգահեռ պետք է արագ ձեռնամուխ լինել տնտեսության մեջ հասցեական և մեծածավալ ֆինանսական հոսքերի ներարկմանը, որպեսզի վերականգնենք արտադրության, գյուղատնտեսության և ծառայությունների հաջորդական շղթան։ Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պետական բյուջեի միջոցները, խնայողությունները և 2.8 մլրդ ԱՄՆ դոլար կազմող պահուստները։

Մենք համոզված ենք, որ մեր կողմից առաջադրված այս յոթ ամենաառաջնային քայլերը կփրկեն իրավիճակը։ Մեր առաջադրած քայլերի իրականացումը իրատեսական է նաև, քանի որ դրանց իրականացումը տեղավորվում է բացառապես պետական բյուջեի ծախսերի և պետական միջոցների գնահատված արժեքի շրջանակներում։

ԲՀԿ յոթ քայլերի իրականացումը հիմնավորող հարցերի շուրջ պատրաստ ենք 24-ժամյա ռեժիմով քննարկումների։

https://www.facebook.com/iveta.tonoyan/posts/2998273736878457

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում