Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Իրավիճակը հղի է մեծ վտանգներով. Մոսկվան ռևանշի և նաև՝ Արցախի աբխազացման պլաններ ունի

Այսօր Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. 1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված ջարդերի հետևանքով զոհվեց, ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ հազարից ավելի հայ:

Այս տարի ոչ միայն ադրբեջանական, այլև ռուսական լրատվամիջոցներում տարածվեց հակահայկական ամենաստոր և իրականությունից շատ հեռու քարոզչություն։ Մասնավորապես, «Նեզավիսիմայա գազետա» թերթում տպագրվեց ադրբեջանցի լրագրող Լև Ասկերովի «Սումգայիթյան ողբերգություն. ինչի՞ց է սկսվել և ինչպե՞ս է եղել» վերնագրով հոդվածը: Այստեղ ասվում է, թե КГБ-ի արխիվների ծառայողական փաստաթղթերից իրենց հայտնի է դարձել, որ դեռ 1950-1960-ական թվականներից հայերը Խորհրդային Միության տարածքում Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ գաղտնի կազմակերպություններ են ստեղծել ընդդեմ ադրբեջանցիների: Ներկայացվում է, թե սումգայիթյան ջարդերի նախօրեին Հայաստանից Բաքու մեկնած գնացքում Հայաստանում սպանված 52 ադրբեջանցու դի է եղել (մի քանի օր անց այդ 52-ը դարձել է 100-ավոր), և որ իբր թե հայերն են կազմակերպել և իրականացրել Սումգայիթի բռնությունները։ Ռուսական մամուլը կրկին ողողվել է հակահայկական քարոզչությամբ։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ սա Հայաստանին ճնշելու, անկյուն մտցնելու երկար ժամանակ մշակված, փուլ առ փուլ իրականացվող քաղաքականություն է: «Այն այսօր որոշակի հանգրվանի է հասել։ Մենք այսօր այդ վերաբերմունքի մեջ որոշակի երկակիություն ենք տեսնում։ Պաշտոնական մակարդակում ավելի զուսպ են իրենց պահում մոսկովյան ներկայացուցիչները։ Իսկ մեդիան և փորձագիտական շերտերը ավելի ագրեսիվ վերաբերմունք են դրսևորում մեր նկատմամբ։ Հասկանալի է, որ այս ամենը չեն մարսում, կա ռևանշի նպատակ, և միևնույն ժամանակ՝ Հայաստանի, հատկապես Արցախի աբխազացման որոշակի պլաններ ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Որը պետք է լինի Երևանի արձագանքը՝ հարցին ի պատասխան Ավետիսյանն ասաց. «Նախ պետք է որպես պետություն մենք արձագանքենք երկու ձևով։ Հասկանալի է, որ ուղիղ արձագանք է պետք՝ մեր ԱԳՆ-ն, Ռուսաստանում մեր դեսպանատունը պետք է քայլեր անեն։ Մենք պետք է արձագանքենք դեպի ինքնիշխանություն մեր քայլերով, երկիրը 5-րդ շարասյունից մաքրելու քայլերով պետք է արձագանքենք։ Մյուսը լրիվ ձևական կողմ է, բայց ամբողջությամբ անկարևոր չէ։ Հիմնականը սա է՝ մենք Արցախի դե յուրե միացման և Հայաստանի ինքնիշխանության ամրացման ուղղությամբ քայլեր պետք է կատարենք։ Իսկ դա առաջին հերթին 5-րդ շարասյունը ջախջախելն է, անհեթեթ սև ու սպիտակի գայթակղությունից դուրս գալն է, առողջ քաղաքական դաշտ ձևավորելը ու հեղափոխությունը շարունակելը բոլոր առումներով։ Իսկ Արցախի մասով՝ Արցախի արհեստական անկախության թատրոնը շարունակելու փոխարեն, պետք է միացման խոչընդոտները վերացնելու քայլեր ձեռնարկենք։ Ի՞նչ իմաստ ունի թույլ տալ, որ մաֆիան վերարտադրվի, 5-րդ շարասյան համար արդիականացված բաստիո՞ն ենք ստեղծում, սա ի՞նչ մոտեցում է»։

«Հայաստանի Եվրոպական ընտրություն» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա միայն քարոզչական հերթական ալիքն է, նպատակն էլ՝ նույնը. «Վերջին ամիսներին՝ հատկապես դեկտեմբերի իրադարձություններից հետո, երբ Պուտինը հասկացավ, որ բելառուսյան ինտեգրման հաշվին նա չի կարողանա կատարել իր ծրագիրը՝ դառնալու միավորված պետության նախագահ, կտրուկ փոխեց մարտավարությունը։ Հիմա այդ մարտավարությունն ուղղված է, այսպես կոչված, Խորհրդային Միություն-2 կազմակերպելուն։ Քանի որ չի ստացվում Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Բելառուս, նա փոխել է թիրախները։ Հիմա Դոնեցկի, Լուգանսկի, Աբխազիայի, Օսեթիայի, Մերձդնեստրի ու Արցախի ճակատագրերն են, որոնք դրված են որպես խաղադրույք Պուտինի նոր արկածախնդրության համար։ Հետևաբար բոլոր այդ երկրների հետ կապված սկսվում է հակապետական քարոզչության նոր ալիք»։

Ըստ Խզմալյանի՝ այս անգամ ընտրված է կոնկրետ նշված տարածքները պոկելու և միավորելու ծրագիրը: «Դա մեզ պետք է խիստ անհանգստացնի՝ հատկապես առաջիկայում սպասվող արցախյան ընտրությունների կոնտեքստում։ Կարծում եմ, որ Երևանում ու Ստեփանակերտում այդ վտանգը գիտակցում են։ Մեր օգտին խաղում է այն հանգամանքը, որ Պուտինը խիստ զբաղված է, և հատկապես վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակը Սիրիայում, որտեղ մենք հանուն Պուտինի պահում ենք մազից կախված հայկական զորախումբը, որն օր առաջ պետք է վերադարձվի։ Եթե իրադարձությունները զարգանան սրությամբ, մենք շանսեր ունենք այս անգամ էլ դուրս պրծնելու այդ ծուղակից։ Բայց մեզ անհրաժեշտ են ոչ թե ժամանակավոր լուծումներ, ինչպես հիմա, այլ կտրուկ ու հստակ քայլեր այն ուղղությամբ, որով շարժվում են Ուկրաինան, Վրաստանը։ Դա մեր կուսակցության սկզբունքային մոտեցումն է, կիսամիջոցները բերում են կիսատ-պռատ իրավիճակի, որը հղի է շատ մեծ սպառնալիքներով ու վտանգներով»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում