Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մեր ցանկությունն է 2020-ի հոկտեմբերին անցկացնել տեղական ընտրություններ ողջ Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշակի տարածքներում, և կցանկանայինք նաև Ղրիմում»,- ասել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ նման քայլը հնարավոր չէր լինի առանց քաղաքական պայմանների: «Մենք այս պատերազմը չսկսեցինք, բայց պետք է վերջ տանք դրան: Եվ մենք դա կանենք ձեզ հետ միասին»,- ասել է Զելենսկին:
2014-ի մարտի16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում բնակիչների 96 տոկոսը կողմ է քվեարկել ՌԴ-ի հետ միավորմանը:










































