Wednesday, 05 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

«Շատ դեպքերում գաղափարը լավն է լինում, սակայն կիրառման մեխանիզմները հակառակ էֆեկտ են տալիս»․ կառավարությունը հեշտացնում է լիզինգի գործընթացը

Կառավարությունը լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ է մշակել։ Փետրվարի 13-ին կառավարության նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս մասնավորապես հայտարարեց․

«Մենք կարգավորում ենք լիզինգի դաշտը և բացում ենք նոր հնարավորություններ լիզինգի ոլորտի զարգացման համար։ Մեր գնահատմամբ՝ տվյալ փաթեթի ընդունման արդյունքում լիզինգի ծավալները ՀՀ-ում կարող են աճել մինչև երկու անգամ։ Ներկա դրությամբ՝ Հայաստանում լիզինգի պայմանագրերը միշտ կնքվում են եռակողմ, տվյալ փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի երկկողմ լիզինգի պայմանագրերի կնքումը։ Սա թույլ կտա իրականացնել երկրորդային լիզինգի գործարքը»։

«Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը  դրական գնահատեց գործադիր մարմնի այս որոշումը՝ ընդգծելով, որ գործընթացի հեշտացումը կարող է խթանիչ գործոն դառնալ՝ լիզինգային գործարքների ավելացման համար։

«Շատ դեպքերում գաղափարը շատ լավն է լինում, վեհ է լինում, բայց  միևնույն ժամանակ այդ գաղափարի կիրառման այնպիսի պայմաններ, այնպիսի մեխանիզմներ են  դրվում, որ առաջ քաշված դրական փոփոխությունը լրիվ հակառակ էֆեկտն է ունենում․ հուսանք, որ կառավարությունն այս անգամ այդ ճանապարհով չի գնում և իրականում առավել դյուրին գործընթաց է նախատեսում լիզինգից օգտվել ցանկացողների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գագիկ Աղաջանյանն  ու այս համատեքստում հավելեց․

«Ես, անկեղծ ասած, մի փոքր դժվար  եմ պատկերացնում, թե ինչպես  են անելու, որ եռակողմ պայմանագիրն այսուհետ երկկողմ կնքվի, որովհետև հիմա դրանք կնքվում են բանկի, վաճառողի և գնորդի միջև, բայց, եթե ինչ-որ տարբերակներ ունեն գործընթացի պարզեցման համար, ապա շատ լավ է, եթե սրան էլ ավելացնեն նաև երկրորդային շուկայից ձեռքբերման հնարավորությունը, ապա, լիզինգից  օգտվողների քանակը, միանշանակ, կավելանա և դա շատ լավ է»։

Աղաջանյանի խոսքերով՝  լիզինգով որևէ ապրանք գնելու գործընթացում խնդիրներ որպես այդպիսի գրեթե չկան, պարզապես ի տարբերություն այլ նմանատիպ գործընթացների՝ այն մի փոքր ավելի  ժամանակատար է, որովհետև բանկը բազմաթիվ փաստաթղթեր է  պահանջում՝ գնորդի վճարունակության մեջ համոզվելու համար։

«600 հազար եվրո արժողությամբ  չորս  նոր բեռնատար ենք մենք հիմա ուզում լիզինգով գնել ու բանկը  տարբեր տեղեկանքներ է պահանջում և դա շատ բնական է, որովհետև պետք է համոզված լինեն ում հետ են պայմանագիր կնքում․ ուզում եմ նշել, որ  այստեղ շատ կարևոր է նաև  կազմակերպության  գործարար համբավը, վճարունակության մակարդակը և կոնկրետ, օրինակ, մեր  ընկերության դեպքում՝  խնդիրներ չեն առաջանում, սակայն ոչ բոլոր կազմակերպություններն են, որ կարողանում են լիզինգի հնարավորությունից օգտվել կամ ավելի դժվար է դա նրանց տրվում, այսինքն՝  կան այլ կազմակերպություններ, որոնք ցանկանում են, բայց ինչ-ինչ  խոչընդոտներից կամ խնդիրներից ելնելով՝ լիզինգի  տարբերակից չեն օգտվում։

Առհասարակ, եթե լիզինգով ցածր տոկոսադրույքներ առաջարկեն, մարման երկար ժամկետ առաջարկեն, ապա կարծում եմ, որ շատերը կօգտվեն դրանից, իսկ ոմանց մոտ էլ  վճարունակության ռիսկայնություն է բարձր,  հետևաբար սա երկկողմանի հարց է։

Հիմա, եթե կառավարությունը  համապատասխան որոշումներով կարողանա  սահմանել այնպիսի մեխանիզմ, որով ավելի լայն շրջանակներ կարողանան լիզինգից օգտվել, ուրեմն գովասանքի արժանի կլինեն, քանի որ  դա շատ մեծ հնարավորություն է ընձեռում հատկապես շինարարական, տրանսպորտային և մի քանի այլ նման ոլորտներով զբաղվող կազմակերպությունների համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Նշենք նաև, որ ներկայացված օրենքի նախագծի փաթեթն առաջիկայում կքննարկվի նաև Ազգային Ժողովում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում