Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Զարեհ Սինանյանի մոսկովյան այցի մանրամասները

Գլխավոր հանձնակատարը Մոսկվայում այցելել է հայկական եկեղեցական համալիր և հանդիպում ունեցել եկեղեցուն կից կրթական և եկեղեցական կառույցների ներկայացուցիչների, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀՅԴ հայ դատի մոսկովյան հանձնախմբի անդամների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հանձնակատարը նշել է, որ միշտ ուրախ է խոսել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս վիճակի և ակնկալվող արդյունքների մասին:

Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրել է սփյուռքում վերջին մի քանի ամսում կատարվող իրադարձությունները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքի հայ համայնքների կացությանը: Հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի կազմավորման գործընթացը, տարվող կադրային քաղաքականությունը, 2020 թվականի ծրագրերը՝ սկսած համազգային ներուժի քարտեզագրումից մինչև սփյուռքից լավագույն մասնագետների ներգրավում Հայաստանի պետական կառավարման համակարգին: Նա նաև ակնարկ է կատարել այս տարի իրականացվող համահայկական համաժողովին, որի ընթացքում սփյուռքի հայության հետ քննարկվելու և մշակվելու են ապագայի ծրագրերը:

Հանձնակատարը հակիրճ ամփոփել է անցած տարվա ծրագրերը և ճանաչողական այցերի արդյունքները: Այնուհետ հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: Երկու ժամ շարունակ ներկաները հանձնակատարին հարցեր են ուղղել մշակութային ծրագրերի, Հայաստանում իրականացվող դատական բարեփոխումների, երկրի կյանքին սփյուռքի լայն ներգրավման խնդրի, հայրենադարձության գործընթացի խոչընդոտների, զինվորական ծառայության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի, սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ուշացումների մասին:

Հարցեր են հնչել սփյուռքի խորհրդի ձևավորման վերաբերյալ, որին ի պատասխան՝ Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ գալիք համաժողովի ժամանակ օրակարգային է լինելու նաև այս հարցը: Ներկաներին հետաքրքրում էր, թե արդյոք հանձնակատարն իր ներկայացուցիչներն է ունենալու սփյուռքի տարբեր համայնքներում: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ չի բացառվում, որ խոշոր հայկական համայնքներում այս ձևաչափը ներդրվի:

Զարեհ Սինանյանն այցելել է նաև «Проэкспо 2020» միջազգային ցուցահանդես, շրջել հայկական տաղավարում, որտեղ ներկայացված 23 ընկերությունները 5 օր շարունակ ցուցադրում են հայկական արտադրանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում