Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Դավիթ Հարությունյանն ամրագրեց, որ ներկայացնում են նաև Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Հանրային խորհրդի նիստերի փոքր սրահում այսօր շուրջ երկու ժամ տևեց իշխող կոալիցիայի կազմած աշխատանքային խմբի և Հայ ազգային կոնգրեսի ձևավորած պատվիրակության անդամների առաջին հանդիպումը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը մասնակցում էին կոալիցիայի աշխատանքային խմբի վեց և ՀԱԿ-ի պատվիրակության հինգ անդամները:

Հանդիպման ավարտին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց. «Այսօր առաջին հանդիպումն էր, որը տեղի ունեցավ Կոալիցիայի ներկայացուցիների և ՀԱԿ-ի ներկայացուցիների միջև: Մենք մտքեր փոխանակեցինք այն հարցերի վերաբերյալ, որոնք համարում ենք հրատապ, ներկայացրեցինք նաև մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք պատկերացնում այս երկխոսությունը: Բանն այն է, որ մեզ համար այս երկխոսությունը նոր քաղաքական մշակույթի ձևավորման հիմքն է: Մենք համարում ենք, որ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում անհրաժեշտ է, որպեսզի լինի հարթակ, երբ իշխանությունը և ընդդիմությունը քննարկում են իրար հետ: Նման հարթակներ իհարկե կան, այդ թվում և խորհրդարանում, բայց այս հարթակը, երբ մենք քննարկում ենք ՀԱԿ-ի հետ՝ նման հարթակներից մեկն է: Հիմնական նպատակը հետևյալն է՝ անցնել բացարձակ հակամարտությունից դեպի ավելի համագործակցային աշխատանք, ինչն ամենևին չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները մեր միջև հարթվելու են: Բայց նման հարթակը հնարավորություն կտա, որպեսզի մենք լսենք միմյանց կարծիքը, խորհրդակցություններ անցկացնենք միասին և արտահայտենք յուրաքանչյուրի դիրքորոշումը և գնահատականը մյուսի դիրքորոշմանը»:

Ապա Դավիթ Հարությունյանը շատ կարևոր հայտարարություն արեց. «Բնականաբար, հարց ծագեց, թե մենք ո՞ւմ ենք ներկայացնում: Մենք ներկայացնում ենք կոալիցիային, ինչը նշանակում է՝ գործադիր իշխանությանը, որը ձևավորվել է կոալիցիայի կողմից, մենք ներկայացնում ենք խորհրդարանական մեծամասնությանը, մենք ներկայացնում ենք նաև հանրապետության նախագահին՝ որպես կոալիցիայի ղեկավար»,- ամրագրեց նա:

Դ.Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ այսօր քննարկում որպես այդպիսին տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել մտքերի փոխանակում. «Մեր կարծիքով, մեր գնահատականը դրական է և կարծում ենք, որ շատ շուտով մենք կկարողանանք գնահատել՝ արդյոք այս գործընթացը ունի՞ իր շարունակությունը, թե՞ չունի: Սակայն պետք է նշեմ, որ աշխատանքային խումբը լավատես է այս առումով: Օրակարգը դեռ ձևավորված չէ, այսօր մտքերի փոխանակում է տեղի է ունեցել»,- նշեց նա:

«Առաջին լրատվականի» հարցին՝ թե հաջորդ հանդիպումը ե՞րբ կլինի՝ Դ.Հարությունյանը պատասխանեց. «Հաջորդ հանդիպման մասին մենք կհայտնենք՝ համատեղ քննարկման արդյունքում»:

Դ.Հարությունյանը նշեց. «Առաջին և ամենակարևոր հարցերից մեկը դա քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոնների ընդունումն է, կանոնների, որոնք հնարավորություն կընձեռեն մեզ, մեր հասարակությանը ավելի քաղաքական դաշտում գործել, և այդ առումով նաև բարձրացնելու վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ»:

«Առաջին լրատվականի» հարցին, թե արտահերթ ընտրությունների հարցը արդյո՞ք քննարկվել է այսօրվա հանդիպմանը՝ Դ.Հարությունյանը նկատեց. «Բնականաբար ընդդիմությունը ներկայացրեց իր դիրքորոշումը»,- ապա հավելեց. «Մենք որևէ սահմանափակում չունենք որևէ հարց չքննարկելու հետ կապված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում