Thursday, 16 05 2024
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը

Քոչարյանն ընդամենը իր թիմի մնացորդներին դուխ է տալիս, որ վերջնականապես ցիրուցան չլինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, վերջին օրերի ընթացքում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում։ Նախկին համակարգն ամբողջ ուժով դիմադրում է, և կրկին ակտիվացել են հակահեղափոխական վտանգի մասին մտահոգությունները։ Արդյոք կարծում եք, որ նախկիններն ունե՞ն ռևանշ իրականացնելու մտադրություն։

Ես չեմ կարծում, որ այժմ հնարավոր է այնպիսի միավորում  ստեղծել, որին ժողովուրդը վստահի ու դուրս գա  հաղթանակած իշխանության դեմ, հակահեղափոխություն իրականացնի։ Ձեր նշած մարդիկ այն քաղաքական ուժերն են, անհատները, որոնք վերջին 20 տարվա ընթացքում այնքան չարիք են գործել, որոնց ժողովուրդը չի ընդունի։ Միգուցե 100 կամ 200 մարդ  փորձի արկածախնդրություն  անել, բայց դա էլ եմ քիչ հավանական համարում։

– Իսկ այդ իրավիճակում իշխանությունների մեղավորությունը տեսնո՞ւմ եք՝ այն իմաստով, որ նախկինների հանդեպ չափազանց մեղմ գտնվեցին։

– Բնական է՝ այն քաղաքական կուրսը, որ որդեգրել է հեղափոխությամբ եկած իշխանությունը, հենց այսպիսի իրավիճակ էլ ենթադրում էր։ Շատերն ավելի կտրուկ քայլեր էին ակնկալում, որ ամեն ինչ միանգամից իր տեղը դրվեր։ Իշխանությունները  ուզում են ամեն ինչ օրենքով անել ու կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը դնել։ Վստահ եմ, որ իշխանությունները կկարողանան իրականացնել նախանշված ծրագիրը, մենք  դրա համար կյանք ենք տվել։ Եթե նախկինները վերակենդանանան՝ մեր երկրի վերջը կգա։

Յուրաքանչյուր գիտակից հայ պետք է կանգնի իշխանության կողքին այդ ծրագիրն իրականացնելու համար։ Այդ ծրագրերին դեմ է նախկին իշխանությունը, որովհետև իրենք իրենց էությամբ հանցագործ են, գիտեն, որ կամաց-կամաց բոլորն էլ պատասխան պետք է տան։ Եթե դատական պրոցեսը մտավ դատավարական նորմալ փուլ, ամեն ինչ ջրի երես դուրս կգա՝ ոնց են թալանել, ինչ դավաճանություններ են արել մեր երկրի հանդեպ։ Մի այսպիսի  խոսք կա՝ մեկը մահանալուց է լինում, բերանն անընդհատ բացում-փակում է, տղան ասում է՝ ինչի ես բերանդ բացում-փակում, ասում է՝ որ իմանաք ողջ եմ, չտանեք թաղեք։ Հիմա սրանցն է, կենդանության նշաններ են ցույց տալիս, իրենց թիմին են ուզում ոգևորել, որ ցիրուցան չլինեն։ Իրենք շատ փոքր տոկոս են կազմում ու չեն կարողանա այս երկրում բան փոխել։

– Քոչարյանը բանտից խոսում է իշխանություններին հեռացնելու իրեն վիճակված բախտի մասին, նշում է, որ «կոնսենսուս մինուս մեկն» արդեն կայացել է։ Ո՞ւմ վրա է հույս դրել՝ ըստ Ձեզ։

– Ինքը դա ավելի շատ իր ներքին լսարանի համար է անում, դուխ է տալիս, որպեսզի  վերջին մնացորդները կողքից չփախնեն։ Ինքն էլ գիտի, որ իր ասածն աբսուրդ  է, պարզապես փորձում է համախմբված պահել իր կողքը։ Պարզապես ինքն ինչ-որ ակնկալիքներ ունի, որ ժամանակ ձգելով ինչ-որ բան փոխվի այս երկրում։ Բայց ոչինչ չի փոխվելու։ Մենք բոլորս պետք է սատարենք, որ իշխանությունները կարողանան բարեփոխումների ծրագիրն իրականացնել։ Վերջին մեկ տարվա մեջ տեղի ունեցած ամենակարևոր բանը հավատի վերականգնումն է։ Այլ խնդիր է, որ այսօր նախկինները փորձում են անվստահության մթնոլորտ սերմանել, ցույց տալ, թե այս իշխանությունները թուլամորթ են։ Հիմա եթե գային բոլորին գնդակահարեին՝ ի՞նչն էր փոխվելու, պետք է արդարադատություն իրականացվի։ Բոլորը պետք է իրենց արած հանցագործությունների համար պատասխան տան։

– Իսկ մտահոգիչ չէ՞, որ իշխանությունները կադրերի հարցում այսպիսի սխալներ են թույլ տալիս, Վանեցյանի նման պոտենցիալ հակահեղափոխականին  նշանակում ԱԱԾ ղեկավար։

– Միջին և ցածր օղակներում ամբողջությամբ նախկին կազմի ներկայացուցիչներն են, որոնք տարբեր տեսակի թալանի մասնակից են եղել։ Բնական է, որ իրենք ևս վտանգ են ներկայացնում։ Պետք է արդար դատական համակարգ ձևավորվի։ Ես կարծում եմ, որ այսօր Սահմանադրական դատարանի անհրաժեշտություն առհասարակ չկա, կարող է առաջին ատյան լինել ու գերագույն դատարանի նման մի բան, և վերջ։ Կամ անցումային արդարադատության տարբերակով՝ բոլոր հանցագործներին հավաքել, մեկուսացնել ու նորմալ կառավարման համակարգ ձևավորել։ Նրանք ընդամենը ժողովրդի հոգեբանության վրա են ազդում, ուրիշ ոչինչ։ Կրկնում եմ՝ Քոչարյանի հայտարարություններն ընդամենը իր թիմի մնացորդներին  դուխ տալու միջոց են, որ վերջնականապես ցիրուցան չլինեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում