Sunday, 09 06 2024
10:09
ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել
Ռուսաստանից կախվածությունը կձգվի ևս մեկ դար, եթե նոր ԱԷԿ-ի գործարքը կնքվի նրանց հետ
09:45
Լեհաստանը 750 մլն դոլար կտրամադրի կիբերանվտանգությանը
09:30
Հնդկաստանը ձգտում է մրցակցել Չինաստանի հետ
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը

Հաջորդը՝ բանակից առաջ

Հայկական բանակը վայելում է Հայաստանի քաղաքացիների 89 տոկոսի վստահությունը: Ըստ հունվարի 28-ին հրապարակված հարցման տվյալի, Հայաստանի քաղաքացիների այդ չափը պետական ինստիտուտներից ամենից առաջ վստահում է բանակին: Դա ամենևին զարմանալի ցուցանիշ չէ:

Ավելին, զարմանալի է գուցե, թե բանակից ավելի ո՞ր ինստիտուտին է վստահում այն մնացյալ 11 տոկոսը: Բայց դա չէ էականը, իհարկե: Բանակի տարեդարձի օրը Հայաստանում այնքան խոսքեր են շռայլվում հայկական զինուժին, որ լիուլի կբավականացնեն մի ամբողջ տարի: Միևնույն ժամանակ, բանակը մի ամբողջ տարի ունի, իհարկե, ոչ թե խոսքերի, այլ թիկունքի անհրաժեշտություն: Թիկունքը տվյալ պարագայում կազմված է, կամ պետք է կազմված լինի ոչ միայն հանրային վստահությունից ու մաղթանքներից, հանրային հպարտությունից: Դրանք շատ կարևոր են, բայց բանակի թիկունքը պետք է կազմված լինի արդյունավետ կառավարումից և ուժեղ տնտեսությունից: Բանակն ունի արդիական սպառազինության, անընդհատ համալրման, տեխնոլոգիական առաջընթացի, հակառակորդից միշտ առնվազն մեկ քայլ առաջ լինելու, այլ կերպ ասած՝ վաղվա պատերազմին պատրաստ լինելու հրատապ անհրաժեշտություն, քանի որ ժամանակակից աշխարհում այսօր պատերազմ զսպելը կարող է աստիճանաբար դառնալ անբավարար՝ անվտանգության խորքային իրողության համար: Իսկ այդ ամենը բանակին կարող է տալ տնտեսությունը, ուրիշ ոչ ոք կամ ուրիշ ոչ մի այլ հարթություն կամ աղբյուր:

Հայաստանի անվտանգության և պաշտպանության բացառիկ երաշխավորը հայկական բանակն է, իսկ բանակի մարտունակության ու արդիականության բացառիկ երաշխավորը՝ հայկական տնտեսությունը։ Այլ բանաձև և տարբերակ չկա, ըստ այդմ՝ հունվարի 29-ից սկսած, մինչև հաջորդ հունվարի 27, առանցքում պետք է լինի տնտեսությունը, որպես հայկական բանակի թիկունք: Միայն ամուր թիկունքն է, որ ամրացնելու է նաև հունվարի 28-ի տոնական մթնոլորտը, դրանում հնչող գնահատականներն ու շնորհավորանքները դարձնելով առավել վստահ, առավել ամուր: Այդ տեսանկյունից ակնառու է, որ կա որոշակի անհամաչափություն՝ բանակի և տնտեսության միջև: Չնայած տնտեսական վիճակագրությանը, որ ներկայացնում է կառավարությունը՝ որպես հուսադրող զարգացման գրավական, անկասկած է, որ Հայաստանի տնտեսությունն իր ներկայիս կառուցվածքով, իր ներկայիս բնույթով, ցուցանիշներով և բովանդակությամբ համարժեք չէ այն զինված ուժերին, որ պահանջվում է Հայաստանի անվտանգության ռազմավարական հեռանկարներն ամրապնդելու համար: Տնտեսությունը Հայաստանի ներքին կյանքում մի կողմից ամենից շատ «ներկա» հանգամանքն է, մյուս կողմից՝ օրակարգում, թերևս, ամենից քիչ առարկայացվողն ու քննարկվողը:

Ավելին, երկրի ներքին քաղաքական կյանքում տնտեսությունը թերևս այն է, ինչ պետք է լինի առանցքային քննարկման առարկա, սակայն ոչ այսպես ասած՝ «ժողովրդի համար, ժողովրդի կողքին» ֆոլկլորային տրամաբանության շրջանակում, ֆեյք շեյխերի, լորդերի կամ լորդուհիների տրամաբանության շրջանակում, այլ գաղափարների, տնտեսական փիլիսոփայության, տնտեսական քաղաքականության հիմնարար ասպեկտների, ու նաև որոշակիորեն աշխարհատնտեսության տրամաբանության շրջանակում, շաղկապելով այն աշխարհաքաղաքականությանը: Հայաստանի տնտեսական մեծ հեռանկարը՝ առանց այդ փոխկապակցվածության և փոխազդեցության գնահատման, իրատեսական չէ: Այդ փոխազդեցությունից դուրս գտնվելու ճոխությունն իրեն չի կարող թույլ տալ անգամ Չինաստանը, ուր մնաց՝ Հայաստանի մասին խոսելը: Մինչդեռ, Հայաստանում այդ թեման առավելագույնս դիտարկվում է պարզունակ «սնապարծության» տրամաբանության շրջանակում, չփոխկապակցելով համաշխարհային տնտեսության միտումներին և տողատակերին: Ըստ այդմ՝ մենք ունենք այդ տնտեսական դիսկուրսի կարիքը, հայկական բանակը ունի դրա կարիքն ու անհրաժեշտությունը, որովհետև մի կողմից լինելով տնտեսության առանցքային սպառող, բանակը մյուս կողմից պետք է դառնա նաև տնտեսության գեներացիայի միջոցներից, գեներատիվ ռեսուրսներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում