Wednesday, 22 07 2026
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմի հայտարարությունը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ։ Այն ներկայացնում ենք նույնությամբ․

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պարզաբանումները լսելու խնդրանքներին, քրեական գործի նյութերին ծանոթնալուց հետո, այս փուլում, դեռևս ներկայացնում ենք հետևյալը.

ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում արտահայտած այն պնդումները, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ կատարելու համար:

Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Պաշտպանական թիմը փաստում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջների կոպիտ խախտմամբ, քանի որ գործում չկա առերևույթ հանցանքի կատարման մասին վկայող բավարար ապացույցների համակցություն, ավելին՝ գործով հավաքված տվյալները որևէ կերպ չեն փաստում, որ գործը քննվել է ընդհանրապես հանցագործության դեպքի առթիվ: Ավելիպարզ, հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի օրինականության և հիմնավորվածության հարցին՝ պաշտպանական կողմն անառարկելիորեն արձանագրում է, որ գործում բացարձակ չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք թեկուզև տեսականորեն կարող էին վարույթն իրականացնող մարմնին հուշել պարոն Սարգսյանի կողմից առերևույթ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին, ուստի այս պայմաններում, անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքն ապօրինի սահմանափակելը, նույնպես օրինական համարվել չի կարող:

Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու գործողության օրինականությանն ու հիմնավորվածությանը, պաշտպանական կողմը կրկին փաստում է, որ այս դեպքում ևս գործում չկա գեթ մեկ ապացույց, որի հիման վրա քննիչը կարող էր օրենքով սահմանված կարգով արգելադրել անձի գույքը, ուստի այս որոշումը նույնպես չի կարող իրավաչափ համարվել:

Հայտնում ենք նաև, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից առանց բավարար հիմնավորումների մերժվել են պաշտպանական կողմի՝ բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելուն, գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցներ ձեռքբերելուն և կոնկրետ դատավարական որոշումներ կայացնելուն ուղղված բազմաթիվ և բոլոր միջնորդությունները, ինչը կրկին վերահաստատում է մեր այն համոզմունքը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը, պաշտպանական կողմը պարբերաբար հանրությանը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,– նշված է փաստաբանական թիմի հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում