Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորը ներկայացրել է Հայոց ցեղասպանության իրողությունը

Թեհրանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ապրիլի 22-ին Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, Թեհրանի Հայոց Հասարակական միության սրահում տեղի ունեցած հանդիպմամբ, որին մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Իրանի Մեջլիսի պատգամավորներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին, իրանահայ համայնքային կառույցների ղեկավարներ, պարսիկ մտավորականներ:

Հադիպմանը ելույթ է ունեցել Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ով իրանցի հյուրերին ներկայացրել է Հայոց ցեղասպանության իրողությունը և դատապարտեց թուրքական իշխանությունների որդեգրած ժխտողական քաղաքականությունը:

Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ծաղկեմատույցի արարողություն՝ Թեհրանի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժաղնող հուշակոթողին: Արարողության մասնակցեց Իրանում ՀՀ դեսպանը: Միջոցառմանը ներկա գտնվեցին և Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի, Լիբանանի և Ուրուգվայի դեսպանները, ինչպես նաև ներկայացուցիչներ Թեհրանում հավատարմագրված այլ դեսպանություններից:

Հիշատակի արարողությունը եզրափակվել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից մատուցված հոգեհանգստյան պատարագով:

Ապրլիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոնում, որին ներկա էին բազմահազար թեհրանահայեր: Միջոցառմանը ելույթ ունեցան դեսպան Առաքելյանը, Թեհրանի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, իրանահայ համայնքի հասարակական և մշակութային գործիչներ:

Իր խոսքում դեսպան Առաքելյանը նշել է. «Այսօրվա խորհուրդն ընկալելի է բոլորիս համար, քանի որ մեր ցավն ընդհանուր է: Մեզ միավորող վիշտն այնքան մեծ է ու ահռելի, որ անգամ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն ի զորու չէ մեղմացնել այդ ցավը»:

«Ընդամենը տասներկու ամիս անց մենք բոլորելու ենք հարյուրամյակը և ավելի նպատակամղված առաջ ենք գնալու մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեկընդմիշտ ու բոլոր ատյաններում դատապարտելու պահանջատիրությամբ: Մոտալուտ հարյուրամյակը խուճապի մեջ է գցել պատմության ընթացքը փոխել ցանկացողներին, ովքեր ամեն օր մեծացնում են փաստերի խեղաթյուրման՝ օր օրի արժեզրկվող իրենց զինանոցը: Մենք բազմիցս ասել ենք, և չենք զլանա կրկնելուց, որ մեր պահանջը հստակ է՝ Հայոց Ցեղասպանությունը պետք է ստանա իրավական, քաղաքական և բարոյական համապատասխան գնահատական միջազգային հանրության կողմից»,- իր ելույթը եզրափակել է դեսպան Առաքելյանը:

Արարողության ավարտին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոնի սաները ցուցադրել են բեմականացված ներկայացում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում