Sunday, 12 07 2026
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ

Արտառոց Ամանոր․ Նիկոլ Փաշինյանը սահմանեց նշաձողը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձը դեկտեմբերի 31-ին հղեց Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում։ Այդօրինակ որոշման նպատակն էր, թերևս, ցույց տալ երկրի ղեկավարի անմիջականությունը և նաև ուղիղ դիմելու այն մարդկանց, ովքեր այդ պահին ներկա կլինեն հրապարակում։

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում, տոնական միջոցառումները մեկնարկել են երեկոյան ժամը 23:15-ից՝ Սոնայի և Գարիկի համերգով։ Վարչապետի ուղերձից հետո մեկնարկել է բոսնիացի աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը, որը կտևի շուրջ երկու ժամ։ Այդ համերգից հետո մինչև 4-ը կլինի DJ և հրավառություն։

Դժվար է այս պահին հստակ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում դրվում են Ամանորը տոնելու նոր մշակույթի հիմքեր։ Այս հարցը տարողունակ վերլուծությունների անհրաժեշտություն ունի, այնուամենայնինիվ՝ կրեատիվ մոտեցումները ողջունելի են, մանավանդ, որ ցանկացած հեղափոխություն ենթադրում է նաև հասարակության արժեհամակարգային փոփոխություններ, որոնք իրենց արտացոլումը պետք  է գտնեն նաև տոների կազմակերպման հարցում։ Մյուս կողմից արժե հիշատակել, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ սա թերևս առաջին դեպք չէ, երբ Ամանորը նշվում է համաժողովրդական մթնոլորտում։ Հայաստանում կոմունիստական ռեժիմի տապալման նախաշեմին՝ 1990-ին Ամանորը, բազմամարդ էր Ազատության հրապարակում, երբ Համազգային շարժման ղեկավարությունը ժողովրդին հրավիրել էր՝ միասին նշել տոնը։ Իհարկե, հետագա տարիներին դա չդարձավ ավանդույթ, իշխանության ու հասարակության վարքագիծ։ Փաստորեն՝ Նիկոլ Փաշինյանը երկրոդ փորձն է անում ու դրա արդյունավետությունը հնարավոր կլնի քննարկել տարիներ անց․ համաժողովրդական միջոցառումներ հնարավոր են երկրներում, որտեղ բաժանարար գծեր չկան հասարակությունների և իշխանությունների միջև։

Հիմա գանք վարչապետի ուղերձին, որն ավելի ուշագրավ էր ոչ այնքան բովանդակային, որքան՝ մատուցման առումով։ Փաշինյանը ուղիղ եթերում դիմեց Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին։ Սա խորհրդանշանական իրադարձություն է՝ առնվազն այն առումով, որ Հանրապետության հրապարակը դարձել է թավշյա հեղափոխության խորհրդանիշը։ «Ձեզ դիմում եմ ուղիղ եթերում, Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության մայրաքաղաք Երեւանի սրտից՝ Հանրապետության Հրապարակից, որտեղ 2018 թվականի գարնանը իրար հետ իրականացրեցինք Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ուղերձում հանգամանալից անդրադարձել է անցյալ տրվա ձեռքբերումներին ու հստակ սահմանել է նոր տարվա նշաձողը․ «2020 թվականը դառնալու է թերահավատների հուսավառվելու եւ հավատավորների թռիչքի տարի, Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի: Սա է այս հեղափոխական՝ սիրո եւ համերաշխության բազմամարդ ու խինդառատ Հանրապետության Հրապարակի այս պահի խորհուրդը»։

Վարչապետի լավատեսությամբ շնորհավորենք մեր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով ամենայն բարիք, առողջություն, բարեկեցություն, խաղաղություն։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում