Friday, 10 07 2026
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

ԱԱԾ-ն ընդգծում է իր դիրքը. Նոր ստատուս-քվո՝ իրավապահ համակարգում

Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալել է ՊԵԿ պաշտոնյաների: Վերջին օրերին ԱԱԾ այդօրինակ բացահայտումների և ձերբակալությունների մասին տեղեկատվությունը բավականին աշխուժացել է:

Դա հատկանշական է թերևս երկու հանգամանքի ֆոնին: Շաբաթներ առաջ ԱԱԾ աշխատակցի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը կառույցում էր և իր ելույթում հայտարարեց, որ ԱԱԾ-ն վայելում է իր վստահությունը, ու դա առնչվում է անգամ նախահեղափոխական շրջանի գործունեությանը:

Դրան զուգահեռ՝ խորհրդարանում ընդունվեց օրենք, որը փաստորեն խախտում էր ԱԱԾ կարևոր մենաշնորհներից մեկը՝ գաղտնալսման մենաշնորհը: Եթե նախկինում միայն ԱԱԾ-ն ուներ դրա հնարավորությունը, կամ միայն ԱԱԾ թույլտվությամբ գաղտնալսում կարող էր իրականացնել նաև ոստիկանությունը, ապա նոր օրենքի համաձայն՝ ոստիկանությունն էլ, ինչպես ԱԱԾ-ն, գաղտնալսում իրականացնելու համար պետք է ունենա միայն դատարանի թույլտվություն: Այդպիսով, ոստիկանությունն «անկախացավ» ԱԱԾ-ից, ինչը նշանակում է ոչ միայն ոստիկանության գործունեության էֆեկտիվության կամ օպերատիվության աճի հնարավորություն՝ եթե օպերատիվ կարիքների համար գաղտնալսում իրականացնելու համար, օրինակ, ոստիկանությունը կանի մեկ գործողություն պակաս, կարիք չի ունենա, դատարանից բացի, նաև ԱԱԾ-ին դիմել, այլև դե ֆակտո հնարավորություն ինչ-որ իմաստով վերահսկելու նաև ԱԱԾ գործունեությունը: Այդ օրենքի ընդունման ֆոնին էլ վարչապետը իր վստահությունը հայտնեց ԱԱԾ-ին՝ ըստ ամենայնի ԱԱԾ դժգոհությունը մեղմելու համար:

Ահա այդ պայմաններում էլ բավականին աշխուժացավ ԱԱԾ բացահայտումների մասին տեղեկատվության հոսքը, ինչը կարող է լինել մի կողմից՝ կառույցի արձագանքը վարչապետին՝ վստահության մասին հայտարարությանն ի պատասխան, մյուս կողմից՝ որոշակի պատասխան իրավապահ համակարգում ուժերի նոր հարաբերակցության ձևավորման՝ ոստիկանության նոր հնարավորության համատեքստում:

Էապես աշխուժացնելով բացահայտումների տեմպը՝ Ազգային անվտանգության ծառայությունն ըստ ամենայնի փորձում է իրավապահ համակարգում ցույց տալ իր դերի և դիրքի գերակայությունը՝ անկախ գործառութային լծակների հարցում տեղի ունեցած որոշակի վերադասավորումից և գաղտնալսման հարցում ԱԱԾ մենաշնորհի փաստորեն չեղարկումից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում