Friday, 24 07 2026
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ

Ինչով հպարտանալ իշխանությանը. նախկինների հարցը հասարակությունը լուծել է

Կառավարող քաղաքական ուժի պատգամավորները տարբեր առիթներով հայտարարում են, որ նախկին իշխանությունը, նախկինները չունեն վերադարձի հնարավորություն, համենայնդեպս տեսանելի ապագայում: Եվ նրանք, իհարկե, իրավացի են, միաժամանակ հասկանալի, երբ այդ մասին խոսում են նախկինների հետ քաղաքական-քարոզչական փոխհրաձգության շրջանակում: Սակայն այդուհանդերձ, հեղափոխությունից մեկուկես տարի անց այդ խոսակցություններն իրապես անհասկանալի են՝ որպես գերակա դիսկուրս, որովհետև հանրային միտքը ներկայումս պետք է զբաղված լինի ոչ թե նախկինների վերադարձի հնարավորությամբ կամ անհնարինությամբ, այլ այն հարցով, թե ինչ նորի հետ պետք է գործ ունենա հանրությունը:

Վերջին հաշվով, Հայաստանի առանցքային խնդիրը ներկայումս նախկինների վերադարձի հեռանկարը արգելափակելը չէ, դա հիմնովին կատարվել է ապրիլ-մայիսին՝ մեկուկես տարի առաջ: Հայաստանի գլխավոր խնդիրը նորերն են, և դա ոչ թե նոր իշխանության իմաստով, այլ ընդհանրապես նոր քաղաքական դաշտի, քաղաքական նոր համակարգի, ինստիտուցիոնալ և դերային նոր դասավորությունների ու կարգավորումների: Այդ հարցը հիմնարար ուշադրության է արժանի առաջին հերթին հենց իշխանության տիրույթում, որովհետև, մեծ հաշվով, նորի ձևավորումից է կախված, թե որքանով արդյունավետ կարող է լինել հին համակարգի մարգինալացումը: Ներկայումս այդ հաջողության գրավական է դիտարկվում կոշտ հռետորաբանությունն ու, այսպես ասած՝ մահակը: Դրանք կարո՞ղ են աշխատել երկարաժամկետ առումով, թե՞ ոչ, դա չէ նույնիսկ հիմնարար հարցը: Եթե անգամ դրանք լինեն երկարաժամկետ աշխատունակության գործիքներ, միևնույն է, դրանք աշխատելու են արդեն ժամանակի ընթացքում հարվածելով ոչ միայն նախկին համակարգին, այլ նաև նոր իշխանությանը:

Պետք է նկատել, որ, համենայնդեպս մինչ այժմ, կարծես թե, զգալիորեն գիտակցվում է այդ խնդիրը, ինչի շնորհիվ էլ թերևս իշխանությունը չի տրվում տոտալ ռեպրեսիաների գայթակղությանը, ինչին, ի դեպ, բավական նրբորեն փորձ է արվում մղել տարբեր աղբյուրներից: Դրանք առաջին հերթին հարվածելու են, իհարկե, իշխանությանը, և այդ աղբյուրների հաշվարկն այդ առումով անթերի է: Բարեբախտաբար, նոր իշխանությունն առայժմ չի արդարացնում այդ հաշվարկը: Միաժամանակ, սակայն, այստեղ խնդիրները գտնվում են հենց ինստիտուցիոնալ, ու նաև բովանդակային նորի ստեղծման միջավայրի ձևավորման ու խթանման դաշտում: Ըստ այդմ, հեղափոխությունից մեկուկես տարի անց հպարտությամբ պետք է խոսվի այլևս ոչ թե նախկինների վերադարձի անհնարինության մասին՝ այդ հարցն ի վերջո լուծել և լուծում է հանրությունը, ոչ թե իշխանությունն ինքնին, այլ պետք է հպարտության առարկա լինի խոսակցությունը քաղաքական-ինստիտուցիոնալ նորարարությունների մասին, որոնք պետք է արտահայտվեն օրենսդիր գործունեության տեսքով, միաժամանակ հանրային լայն դիսկուրս խթանելու տեսքով, քաղաքական նոր օրակարգ ձևավորելու տեսքով: Դա լոկ քաղաքական հավակնություն ունեցող, քաղաքական նոր դերակատարի հայտ ներկայացնող ուժերի խնդիրը չէ, որովհետև, ի վերջո, իշխանությունը պետք է որոշի, թե ինչպիսի մրցակցություն է պատկերացնում իր համար:

Ընդդիմությունը իշխանության հայելին է, ըստ այդմ՝ նոր իշխանությունը պետք է սկզբունքորեն մտահոգ լինի, թե ինչ է տեսնելու հայելու մեջ նայելով, կամ տեսնելո՞ւ է ինչ-որ իրական պատկեր, թե՞ այդ հայելին լինելու է այնքան կեղտոտված, որ դրա մեջ նայելով՝ հնարավոր չի լինելու տեսնել առկա իրականությունը և անել իրականությունից բխող եզրահանգումներ, չհայտնվելով խաբկանքի գիրկը: Դրա հետ մեկտեղ, անշուշտ, հետհեղափոխական միջավայրը էական պատասխանատվության առաջ է դրել ոչ միայն նոր իշխանությանը՝ կյանքի խորքային վերափոխման առումով, այլ նաև հանրությանը, հասարակական-քաղաքական էլիտայի հավակնորդներին, թե որքանով են նրանք ի վիճակի բյուրեղացնել, կապիտալիզացնել հեղափոխության իրողությունը նոր միջավայրեր, գաղափարական, բովանդակային նոր նշաձողեր սահմանելու հարցում: Հակառակ պարագայում, առնվազն տարօրինակ է դառնալու քաղաքական մրցակցության բացակայության մասին տարիների տրտնջոցը, որ լսել է հանրությունն ընդդիմադիր դեր և գործունեություն ծավալած ուժերից: Ամբողջ խնդիրն այն է, որ մեկուկես տարի անց հանրությունը գործնականում լսում է դեռևս միայն տրտնջոց՝ որպես ընդդիմադիր գործունեության առանցք:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում