Thursday, 16 07 2026
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Ձեռք ես տվել՝ խաղա. Քաղաքականապես բոբիկ Վանեցյանը կհայտնվի երկու քարի արանքում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պաշտոնանկությունից հետո պարբերաբար խոսում է Հայաստանում դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժերի, թելադրված օրակարգերի մասին, որոնք մեր երկրի համար վտանգ են ներկայացնում։

Ո՞վ, եթե ոչ Վանեցյանը, կարող է այս մասին հրաշալի իմանալ՝ բոլոր մանրամասներով։ Եթե սա հնչում է որպես նախկին պաշտոնյայի կարծիք, հասկանալի է, բայց էլի խնդրահարույց։ Բայց սա ասում է նաև մի մարդ, որը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունի և ակտիվ աշխատանքներ է այդ ուղղությամբ տանում։

Վերջինիս քաղաքական մուտքը կարող է բարդ լինել մի քանի առումներով. նախ` նրա մրցակիցները, ընդդիմախոսները կպահանջեն այս առումով փակագծեր բացել, խոսել սպառնացող վտանգների մասին, ու այստեղ Վանեցյանը կհայտնվի երկու քարի արանքում՝ պահել սպայի լռությու՞ն, թե՞ խոսել ու քաղաքական մարտի բռնվել։

Քանի որ ԱԱԾ նախկին պետը պատրաստվում է քաղաքական հայտ ներկայացնելու և կամա թե ակամա անընդհատ հիշում է այս ուժերին, ուրեմն շախմատային լեզվով ասած, ձեռք է տվել, պիտի խաղա։ Իմա՝ եթե պետությանը վտանգ են ներկայացնում դրսի որոշ ուժերի հայաստանյան կցորդները, պետք է հատ-հատ նրանց մերկացնել, ինչպես կասեր Վանեցյանի նախկին շեֆը, «փռել ասֆալտին, ծեփել պատերին»։

Սա կլինի մաքուր տողից սկսված քաղաքական գործունեություն, հասարակության առաջ ազնիվ պահվածք և ասած խոսքը օդում չթողնելու ապացույց։ Բնականաբար, այս գործողությունները լի են վտանգներով, որովհետև այդքան հեշտ չէ դուրս գալ և՛ այս պահին պետությունը ներկայացնող, և՛ ֆինանսական ներուժ ունեցող ուժերի դեմ։ Դրա համար քաղաքականապես բոբիկ Վանեցյանին այս գործում պետք է փորձված, քաղաքականապես հասուն ու խելացի թիմ, իսկ քաղաքական գործիչների «ներսն» ու «դուրսը» իմանալու հարցում ԱԱԾ նախկին պետը, թերևս, անգերազանցելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում