Tuesday, 14 07 2026
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C

«Գյադեք էս կողմ, գյադեք էն կողմի» ժամանակներն անցել են. Արմեն Երիցյան. «Ազատություն»

Արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Արմեն Երիցյանի հետ կուսակցությունում չեն քննարկել ընդդիմադիր դաշտ անցնելու մտադրությունը: 
 
Երիցյանը, ով ՕԵԿ ղեկավար մարմնի անդամ էր, այս մասին լրագրողներին տեղեկացրել է այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում:
 
Հիշեցնենք, մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ամեն Երիցյանը և Տիգրան Սարգսյանի կառավարությունում ՕԵԿ-ական ևս երկու նախարար՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը և քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, դիմում են ներկայացրել ՕԵԿ-ից դուրս գալու մասին: Սա տեղի ունեցով ճիշտ այն ժամանակ, երբ «Օրինաց երկիրը» որոշում կայացրեց անցնել ընդդիմադիր դաշտ:
 
Այսօր Արմեն Երիցյանից խնդրել են արձագանքել այն քննադատությանը, թե այս պահին կուսակցությունը թողնելու իր որոշումը նշանակում է, որ ժամանակին ինքը, այսպես ասած, օգտագործել է իշխանության մաս կազմող ՕԵԿ-ի հնարավորությունները և դարձել նախարար, իսկ այժմ, երբ ՕԵԿ դուրս է եկել իշխանությունից, կուսակցությունն ալևս հարկավոր չէ իրեն:
 
«Չգիտեմ ով ինչ է ասում… ես ոստիկանության պետի առաջին տեղակալ էի, երբ հրավեր ստացա ՕԵԿ-ի կողմից ԱԻ նախարար աշխատելու համար, և հենց առաջին օրն էլ ասել եմ, որ ես իմ աշխատանքը, որ կատարում եմ որպես ԱԻ նախարար, պետք է կատարեմ։ Այն ժամանակ, երբ ես հրաժարականը ներկայացրեցի ՕԵԿ-ից, ես չէի ակնկալում, որ պետք է լինեմ նախարար։ Պարզապես այն ժամանակ, երբ ՕԵԿ-ի հայտարարել էր, որ լինելու է Սերժ Սարգսյանի, մեր նախագահի կողքին, ես նույնն էի հայտարարել… և երբ ՕԵԿ-ը որոշեց, որ չպետք է լինեն կոալիցիայում, ես իմ որոշումը կայացրեցի, որ չեմ կարող ընդդիմություն լինել։ Ես գտնում եմ, որ գործադիրում կարող էի իմ աշխատանքը շարունակել, եթե տային հնարավորություն։ Եվ այդ հնարավորությունը ստացել եմ, կաշխատեմ, կշարունակեմ»,- ասել է Երիցյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե այլ կուսակցության կանդամագրվի. – «Անցել են էն ժամանակները, որ «գյադեք էս կողմ, գյադեք, էն կողմ»…, ես անձամբ որոշում եմ կայացրել, և իմ փոխարեն ոչ ոք չի կարող կայացնել»։

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում