Saturday, 11 07 2026
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»

IRI-ի սոցհարցումները դատաիրավական ոլորտի վերաբերյալ չեն արտոցոլում իրականությունը. թիրախային խումբը սխալ է ընտրված եղել

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները: Հարցումները նպատակ են ունեցել պարզելու հասարակության վստահության մակարդակը կառավարության աշխատանքի, դատաիրավական համակարգի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ:

Համաձայն IRI-ի հարցման արդյունքների՝ Սահմանադրական դատարանը վայելում է 40 % վստահություն, դատախազությունը՝ 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 %:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, սակայն, այս արդյունքները, հատկապես Սահմանադրական դատարանի մասով, չեն արտացոլում իրականությունը, քանի որ հարցումները իրականացնելիս թիրախային խումբը ճիշտ ընտրված չի եղել։ Ադիբեկյանի խոսքերով՝ շարքային քաղաքացիները չեն կարող կարծիք հայտնել Սահմանադրական դատարանի մասին, քանի որ, մեծ հաշվով, երբեք ուղիղ չեն առնչվում ՍԴ-ի հետ։ «Հարցումներ են իրականացվել քաղաքացիների շրջանում, որոնք անգամ չգիտեն Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ նշանակությունը կառավարման համակարգում։ Սովորական քաղաքացին գաղափար չունի դրա մասին։ Սովորական քաղաքացին գիտի առաջին ատյանի, վերաքննիչ ու վճռաբեկ դատարանի մասին։

Երեկ ինձ զանգ են տվել մի շարք դասախոսներ, իրավաբաններ և հարցնում են՝ ինչո՞ւ, մեր երկրում Սահմանադրական դատարան կա՞։ Ավելին, նրանցից ոչ մեկ այդ հարցումներից տեղյակ չէր։ Այլ կերպ ասած՝ այդ հարցումները պետք է իրականացվեին փորձագիտական շրջանակներում, այլ ոչ թե հասարակ քաղաքացիների շրջանում, բայց անցկացվել է հասարակ քաղաքացիների շրջանում, դրա համար էլ նման բարձր ցուցանիշներ են ստացվել։ Ամեն դեպքում, դա էլի արտացոլում է հանրային կարծիքը, բայց վճռորոշ չի, քանի որ պետք է հարցնես այն մարդկանց, այն պատասխանողներին, որոնք հարցի վերաբերյալ իրազեկ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ադիբեկյանը։ Եվ հետո, սոցիոլոգի խոսքերով, հեղափոխությունից հետո ժամանակ է պետք, որ հանրությունը հարմարվի առկա իրավիճակին, գիտակցի իր պատկերացումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ, նոր նմանատիպ հարցումներ արվեն։ «Իսկ հիմա որևէ հարցման արդյունք չի արտացոլի իրական պատկերը, քանի որ այդ պատկերացումները ձևավորման շրջանում են»,- եզրափակեց Ադիբեկյանը։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում այլ սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Նա, սակայն, նշեց, որ նմանատիպ հարցումներ իրականացրել են նաև իրենք, որոնք կհրապարակվեն հաջորդ շաբաթ։ «Վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն, հաշվարկման փուլում են, դրա համար չեմ կարող ասել՝ մեր հարցումները տարբերվում են հրապարակվածից, թե ոչ»,- ասաց Նավասարդյանը։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական իշխանությունը, մասնագիտական հանրությունը ՍԴ-ում առկա իրավիճակը գնահատում է որպես ճգնաժամ, կարո՞ղ է այդ ֆոնին 40 տոկոս վստահություն լինել այդ կառույցի նկատմամբ, Նավասարդյանը պատասխանեց. «Քաղաքական իշխանության կողմից որակումները մի բան են, իրականությունը՝ այլ բան է։ Բայց ես չեմ կարծում, որ դատական իշխանությունում որոշակի փոփոխություններ իրականացվել են վերջին տարիների ընթացքում, առհասարակ։ Եթե փոփոխություններ չեն իրականացվել, ապա այդ ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքը չի կարող փոխված լինել։ Վերաբերմունքի փոփոխություն կարող է առաջանալ նաև լրատվամիջոցներում հարցի թիրախավորման, պիտակավորման ֆոնին»։

Դատական համակարգի մասին, հիշեցնենք, ամենասուրը արտահայտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ մասնավորապես ասել է. «Տիրոջ ստրուկ դատական համակարգ ունենք։ Հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում դատավորները և դատական համակարգը փոխարենը զբաղվեր ինքնամաքրմամբ, ընկած տերեր են փնտրում, անկյուններում իրենց հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք։ Այս դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ։

Իսկ ՍԴ-ի մասին վարչապետն ասել էր, որ Հրայր Թովմասյանը «բուդկայի» նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը։

Դե իսկ վերջին շրջանում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ ճգնաժամի վերաբերյալ հրապարակված երկու ծավալուն մեկնաբանություններում պարզորոշ ի ցույց էր դրվել այն պատկերը, որը իրականում տիրել է ՍԴ-ում տարիներ շարունակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում