Saturday, 25 07 2026
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

Կառավարությունը «պատրաստ է կասեցնել պարտադիր բաղադրիչը» (տեսանյութ)

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով քննարկման էր հրավիրել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին: Հանդիպմանը եկել էին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի:

Հանդիպումից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց տեսակետները, և առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի կառավարության նախագիծը. «Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել:

Կառավարությունը պատրաստ է կասեցնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը: Խնդիրը երկու փուլի է բաժանված. առաջին փուլում պետք է վերականգնվի հասարակության վստահությունը, համակարգային տարրերը պետք է ենթարկվեն այնպիսի փոփոխությունների, որոնք թույլ կտան քաղաքացիներին իրենց կամքով մասնակցել համակարգին: Չի լինելու պարտադրանք, չի լինելու տույժ ու տուգանք:

Երկրորդ փուլը՝ նոր մոդելի մշակումը, ենթադրում է հասարակության տարբեր շերտերի ներգրավում: Դա պահանջում է ավելի երկար ժամանակահատված և այլ քննարկման հարց է»:

Մինասյանի խոսքով՝ քանի դեռ նախագիծը չկա, վերջնական ոչինչ ասել չեն կարող. «Մեր դրական ֆոնով ավարտված քննարկումը վերջնականապես կարտացոլվի նախագծում»:

Մինասյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ քանի դեռ չկա կառավարության նախագիծը, չեն կարող ասել, թե այդ թեմայով արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ:

Նա անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանի կողմից իրականացված վերջին քայլերին և ասաց. «Ես կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի որոշումը ավելի խորությամբ է ընթերցել, և հասարակության ընդվզումն այս հարցում ու պարոն Աբրահամյանի բազմիցս հնչեցրած ցանկությունը համատեղվեցին: Դրան գումարվեց նաև ոչ իշխանական ուժերի պատրաստակամությունը՝ համագործակցելու հարցը լուծելու ուղղությամբ»:

Հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանը խնդրե՞լ է իրենց նախաձեռնությունը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Բնականաբար՝ այո, բայց մենք կքննարկենք հարցը և կունենանք կառավարության նախագիծ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում