Չեխիայի Օստրավա քաղաքում հրաձգություն իրականացրած տղամարդը համոզված էր, որ ծանր հիվանդ է, բայց ոչ ոք չէր ցանկանում իրեն բուժել։ Այս մասին լրագրողներին ասել է ՝ Ալեշ Ժիգուլան՝ընկերության ղեկավարը, որտեղ աշխատում էր այդ տղամարդը:
Ավելի վաղ հաղորդվոել էր, որ տղամարդը Օստրավա քաղաքի տարածաշրջանային հիվանդանոցում կրակել և սպանել է 6 հիվանդի, այնուհետև ինքնասպան է եղել:
Ժիգուլան ասել է, որ հարձակվողը 42-ամյա շինարար Ցիտրադ Վ․-ն է, որը համոզված էր, որ լուրջ հիվանդություն ունի:
«Նա գլուխն էր մտցրել, որ ինքը ծանր հիվանդ է, և ոչ ոք չէր ուզում նրան բուժել: Ես եղա ամենուր և խոսեցի դրա մասին: Անցած ամիս աշխատանքի չէր ներկայացել, 14 օր առաջ հայտնեց, որ հիվանդանոցում է: Ես այլևս չեմ ուզում խոսել այդ մասին», – ասել է Ժիգուլան:








































