Wednesday, 15 07 2026
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին

Կահիրեի (Եգիպտոս), Քենեդիի (Արգենտինա), Պոտսդամի, Հռոմի Լա Սապիենցա (Իտալիա) համալսարաններում էլ գալիք տարվանից հայերեն կուսումնասիրեն

Հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասաժամերը բուհերում պարտադիր ուսուցման առարկաների ցանկից հանելու դեմ ընդվզող հանրությունը չանդրադարձավ այն հարցին, թե երեկ և այսօր ինչ վիճակում է հայագիտությունը, որքան ֆինանսավարում է հատկացվում հայագիտությանը։ Ինչպե՞ս են գործում արտերկրում հայագիտական կենտրոնները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերջերս ուղղել էինք հետևյալ  երեք հարցերը։

1․ 2020թ․ որքա՞ն գումար է ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել հայագիտությանը և ո՞ր ուղղություններով ( կենտրոնների պահպանություն, գրքերի, ամսագրերի  հրատարակություն, միջոցառումներ)։

2․ Այդ գումարը նախորդ տարիների համեմատ ավելացե՞լ է, թե՞ նվազել։

3․Արտերկրում գործող հայագիտական կենտրոնների համար պետբյուջեից հատկացվե՞լ է ֆինանսավորում, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որքա՞ն և ո՞ր կենտրոններին է հատկացվել այդ ֆինանսավորումը։ 2020թ․ կոնկրետ ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնեն այդ հայագիտական կենտրոնները։

Նախարարությունից մեզ արձագանքել են, որ 2020թ․ ՀՀ բյուջեի նախագիծը դեռևս քննարկումների փուլում է, հետևաբար՝ հայագիտության, ընդհանրապես՝ գիտության ոլորտին հատկացվելիք գումարների չափը վերջնականապես հստակեցված չէ։

«Բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը հիմնականում կարող եք ստանալ ՀՀ պետական բյուջեի մասին պաշտոնական հրապարակումներից (ՀՀ պաշտոնական տեղեկագրերի պետական բյուջեի մասին հատուկ հրապարակում, www.minfin.am, www.arlis.am, www.irtek.am, և այլն)՝ ուսումնասիրելով գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով ծախսերի համապատասխան հոդվածները»,- նշված է պատասխանում։

Նախարարությունից մեզ հիշեցրել են, որ սկսած 1996 թվականից, ՀՀ ԿԳՄՍՆ իրականացնում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհեր։ Ըստ մեզ ուղարկված պատասխանի՝ վճարովի տեղերից բացի՝ ՀՀ կառավարության պետական պատվերի շրջանակում տրամադրվում է տարեկան 70 տեղ, որը բաշխվում է բացառապես մանկավարժական, հայագիտական և արվեստի մասնագիտություններով դիմորդների միջև։ Իսկ պետական պատվերի տեղերի քանակը 1999 թվականից հետո փոփոխության չի ենթարկվել։ ՀՀ ԿԳՄՍՆ-ն ՀՀ պետական բյուջեի  միջոցների հաշվին իրականացնում է օտարերկրյա համալսարաններում հայերենի և այլ հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր։ ԿԳՄՍՆ-ն հավաստում է, որ 2019թ․ ֆինանսավորվող չորս համալսարաններից  բացի, 2020թ․ պետական ֆինանսավորման շնորհիվ հայերեն կարող է դասավանդվել նաև Կահիրեի (Եգիպտոս), Քենեդիի (Արգենտինա), Պոտսդամի, Հռոմի Լա Սապիենցա (Իտալիա) համալսարաններում և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։ Բացի այդ, հայագիտական աշխատանք կիրականացվի Բեռլինի <Մեսրոպ> հայագիտական հետազոտությունների կենտրոնում և Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտում։ Սրանից զատ՝ նախատեսված է նաև օտարերկրյա համալսարաններում անցկացնել երկու հայագիտական կոնֆերանս, տպագրել հայագիտական ժողովածու Կահիրեում և աջակցել հեղինակավոր որևէ համալսարանում հայագիտական հետազոտության իրականացմանը։

Մեզ տրամադրվել է նաև արտերկրի համալսարաններում հայոց լեզվի դասավանդման մասին տեղեկատվություն։ Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ Հալեպի (Սիրիա) համալսարանում հայոց լեզու դասավանդելու համար 2012թ․ ԵՊՀ-ից գործուղվել է մեկ դասախոս, տրամադրվել է 4․547․500 դրամ։ Բուխարեստի (Ռումինիա) համալսարանի և ՀՀ դեսպանության համաձայնագրի հիման վրա Հայաստանից գործուղված մասնագետը  2012-2019թթ․ դասավանդել է արևելահայերեն։ 2012թ․ այդ ծրագրի համար հատկացվել է 7․476․200, 2013թ․՝ 1․700․000, 2014թ․՝ 3․600․000 դրամ։ Զալցբուրգի (Ավստրիա) համալսարանում  հայոց լեզուն (գրաբար, արևելահայերեն) դասավանդվում է որպես կամընտրական դասընթաց ընդհանուր և պատմական լեզվաբանության թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսական ուսումնական ծրագրերում, ինչպես նաև կաթոլիկ աստվածաբանության դիպլոմային ծրագրերում։ Դասավանդում է տեղի հայագետը, հատկացվել է 3․600․000 դրամ։

Պրահայի (Չեխիա) Կարլովի համալսարանում 2015-2019թթ․  հայոց լեզուն (գրաբար, արևելահայերեն) և հայոց պատմությունը տեղի դասախոսները դասավանդել  են համալսարանի և ՀՀ դեսպանության միջև կնքված համաձայնագրի հիման վրա՝ ընդհանուր (բոլոր ֆակուլտետների ուսանողների համար) որպես կամընտրական առարկա։ Ըստ այդմ էլ՝ 2015թ․ համար հատկացվել է 4․935․100, 2016թ․՝ 5․680․800,  2017-2019թթ․՝ 5․704․300 դրամ։ Վենետիկի (Իտալիա) Կա՛ Ֆոսկարի համալսարանում հայոց լեզուն դասավանդվում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի և համալսարանի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Հայերենը դասավանդվում է լեզվաբանության ֆակուլտետում՝ որպես կամընտրական առարկա, ուսուցումը եռամյա է՝ առաջինից երրորդ կուրսերի համար։  Դասավանդման համար 2016-2019թթ․ հատկացվել է 11․366․400 դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում