Friday, 24 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ընդդիմադիր կեցվածք ընդունելիս քաղաքական իմիջի ձևավորման խնդիր է բարձրանում. ՀՀԿ-ական պատգամավորը՝ ՕԵԿ-ի մասին

Կոալիցիայի մաս չկազմելու և ընդդիմադիր դաշտ մուտք գործելու ՕԵԿ որոշումը պետք է ընդունել՝ անկախ ամեն ինչից: Ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական նորընտիր պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Ամեն քաղաքական ուժ, բնականաբար, իր կեցվածքն ինքն է որոշում. կարելի է գնահատականներ տալ, անձնական վերլուծություններ անել: Կոնկրետ ինձ համար սպասելի չէր նրանց որոշումը՝ հատկապես, որ շեշտվում է ՝ կոնկրետ վարչապետի հետ է կապված, ինձ համար անհասկանալի է: Բնականաբար, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, նրանց կեցվածքը պայմանավորված է ինչ-ինչ բաներով, չմանրանամ: Այն հաշվարկները, որ արվում են, ես, որպես իրենց կողմնակից, ճիշտ չեմ համարում դրանք, չեմ կարծում, թե դա արդյունավետ կլինի, ես, որպես բարեկամի, խորհուրդ չէի տա, սակայն իրենց կեցվածքն է, պետք է ընդունել»,- ասաց նա՝ վստահ, որ դա քաղաքական դաշտում որևէ լուրջ նշանակություն չի ունենա:

Կոալիցիա կազմելու Հանրապետականի նպատակը, ըստ Ալեքսանյանի, ի սկզբանե եղել է ոչ թե միայնակ չմնալը, այլ ընդհանուր նպատակը: Նա նշեց, որ ՕԵԿ-ն իր վերջին քայլով քաղաքական նպատակներ է հետապնդում: Ճշտող հարցին՝ արդյո՞ք ՕԵԿ-ը պատրաստվում է 2017-ի ընտրություններին, պատասխանեց, որ ոչ միայն դրան է պատրաստվում, այլև ընդդիմադիր կեցվածք ընդունելով՝ իր իմիջը բարձրացնելու նպատակ ունի: «Ընդդիմադիր կեցվածք ընդունելիս քաղաքական իմիջի ձևավորման խնդիր է բարձրանում, քննադատելն ավելի հեշտ է, բայց դե ժողովուրդը բավական հասունացել է: Ընդդիմությունը շատ բաղադրիչներ ունի, եթե իրոք խնդիրները, մոտեցումները շատ ավելի ազնիվ, բարոյական, օբյեկտիվ լինեն, չեմ բացառում, որ նաև ճիշտ կեցվածքը որոշակի կազդի իմիջի վրա: Ընդդիմության տեսակներ կան, ընդդիմությունն է այն ուժը, որ պիտի պայքարի իշխանությունների դեմ և վայելի դժգոհ հանրության աջակցությունը. սա քաղաքականություն է»,- ասաց նա:

Ալեքսանյանը տեսակետ հայտնեց, որ «միայնակ մնալով»՝ գուցե Հանրապետականի համար ավելի լավ լինի, պատասխանատվությունն ամբողջությամբ վերցնի իր վրա, իսկ կոալիցիա կոչվածը շատ հեղհեղուկ է, և ամենևին պարտադիր չէ, որ կոալիցիոն հուշագրի ընթացքում համաձայնեցված գործողություններն ավելի արդյունավետ լինեն: Բանախոսը համաձայն չէ տեսակետին, որ խորհրդարանը, «կորցնելով» որոշ պատգամավորների, «կզրկվի համուհոտից»: «Այն հանրապետականները, որ ցուցակի ավելի հեռու համարներում էին գտնվում, այսօր կարող են մտնել խորհրդարան և ոչ պակաս արդյունավետ աշխատել»,- ասաց նա:

Նախարարական դիրքը պահելու նպատակով հարազատ կուսակցության շարքերը լքած ՕԵԿ-ական նախարարների պահվածքին անդրադառնալով՝ Ալեքսանյանը նախ նշեց, որ դա քաղաքականության մեջ ընդունված բան է: «Անկեղծ՝ ես անձամբ կուսակցականությունը շատ բարձր եմ դասում, համամիտ չեմ քաղաքականության էդ կողմի հետ, կարծում եմ՝ կուսակցականությունն ավելի գաղափարական պիտի լինի: Վատ չեմ նայում՝ հաշվի առնելով, որ հին ՕԵԿ-ականներ չէին իրենք: Եթե զգան, որ էդ նախարարները կառավարման համակարգում պետք էին, կմնան»,- ասաց նա:

Ալեքսանյանը դրական վերաբերմունք ունի սահմանադրական բարեփոխումների նկատմամբ, կարծում է, որ ընդհանրապես, բոլոր փոփոխությունները պիտի էվոլյուցիոն լինեն, հեղափոխական ճանապարհով համակարգ փոխելն այս իրավիճակում նա ճիշտ չի համարում, կարծում է՝ սահմանադրական փոփոխություններ պետք են, բայց համակարգայինը դեռ վաղ է:

Նոր վարչապետի աշխատանքից Ալեքսանյանը դրական սպասելիքներ ունի: Նա նշեց, որ աշխատել են միասին՝ Արարատի մարզում, կարծում է՝ շատ վատ է, որ հենց սկզբից նույն ընդդիմադիրները վարչապետի նկատմամբ բացասական լիցքեր են բերում: «Ընդհանրապես, էն կարծիքին եմ, որ վարչապետի, պաշտոնյաների դերում տարբեր իրավիճակներում տարբեր մարդիկ են պետք: Հովիկ Աբրահամյանը շատ մեծ կազմակերպչական ջիղ ունի, հեռատեսություն: Այս իրավիճակում մեզ հենց այդպիսի մարդ է պետք: Նրա աշխատանքն արդյունավետ է լինելու: ԱԺ նախագահի պաշտոնին հավակնողների անուններ չեմ կարող տալ, բայց կարծում եմ՝ թեկնածուներ ունենք, բոլորն էլ արժանի են: Եթե կա քաղաքական թիմ, եթե անձը վայելում է վստահություն, կաշխատի»,- ասաց նա:

Ալեքսանյանը կարևորեց այն, որ վարչապետն առանց վարանելու մտնում է խնդիրների մեջ, նաև հավելեց՝ ժողովրդին պիտի լսեն, երբեմն էլ պիտի կոշտ բաներ ասվեն, նոր վարչապետն այդ ձևով աշխատում է և աշխատելու է:

Լուսանկարը՝ Nyut.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում