Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան հոսպիտալացվել է, հաղորդվում է նրա Facebook-ի էջում:
Վալենսան ցանցում լուսանկար է տեղադրել, որում նա պատկերված է հիվանդասենյակում:
«Կրկին հիվանդանոցում»,- մակագրել է լուսանկարը նախկին նախագահը:
Լեհաստանի նախկին առաջնորդի թիմի աշխատակիցներից մեկը Twitter-ում գրել է, որ Վալենսան աչքի վիրահատության կենթարկվի:







































