Wednesday, 15 07 2026
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար

Ռուսաստանը Ալրաղացի Լյովիկին չի՞ հանձնի. Նա է՞լ է ՌԴ քաղաքացի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ Սերժ Սարգսյանի մերձավորը համարվող, ՌԴ-ում կալանավորված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, ՀՀ իրավապահներին չեն հանձնի: Հայ իրավապահները, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, մտահոգ են, չեն բացառում, որ Լ. Սարգսյանն էլ ՌԴ քաղաքացի կլինի, որովհետև ավելի քան 8 տարի նա այդ երկրում է ապրում: Բայց բանակցությունները` նրան ՀՀ բերելու շուրջ, շարունակվում են:

Հիշեցնենք` 2008-ին Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն, ըստ իրավապահների, հենց Ալրաղացի Լյովիկն է եղել, ինչը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հաստատվել է հենց հանցավոր խմբի պարագլուխներ Ա. Կարապետյանի՝ Կոշիկի Արայի եվ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ու մյուս անդամների` ԱԱԾ-ում տված գրավոր ցուցմունքներով: Պարզվում է՝ Ա. Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը ձեռք են բերել վերջինիս մոտ աշխատած ու առանձնատանը քաջատեղյակ Սուրեն Ղազարյանից, որն, ի դեպ, Ալրաղացի Լյովիկի փեսան է և չի ընդունում մեղադրանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում