Tuesday, 14 07 2026
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ

Հետհեղափոխական տնտեսությունը կայունացման միտումներ է դրսևորում. ՏԱՑ-ի ցուցանիշը՝ 7%-ի շրջակայքում

Հրապարակվել են 2019-ի հոկտեմբեր ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն այդ ցուցանիշների՝ հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.1%-անոց աճ: Հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ գրանցված աճը կազմել է 7.7%: Այս տարվա սեպտեմբերի համեմատությամբ գրանցվել է 4.7%-անոց անկում:

Աստիճանաբար ու կայուն աճում է արդյունաբերության ոլորտը: Այստեղ հունվար-հոկտեմբերի աճը կազմել է 8.8%: Անցած տարվա հոկտեմբերի նկատմամբ այն եղել է 2.7%, իսկ այս տարվա սեպտեմբերի՝ դարձյալ 8.8%:

Շինարարության ոլորտում գրանցվել է 4.5%-անոց աճ: 2018թ. հոկտեմբերի նկատմամբ այս ոլորտի աճը կազմել է 5.1%, այս տարվա սեպտեմբերի՝ 2.0%:

Ինչպես վերջին տարիներին, այս հոկտեմբերին ևս տնտեսության մեջ ոլորտներից ակտիվությամբ երկրորդը առևտուրն է, որում հունվար-հոկտեմբերին գրանցվել է ծավալների 8.9%-անոց աճ: Անցած տարվա հոկտեմբերի համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 10%, այս տարվա սեպտեմբերի համեմատությամբ գրանցվել է 1.7%-անոց անկում: Համեմատությամբ նախորդ տարիների և այս տարվա առաջին ամիսների, երբ աճը հասնում էր մինչև 15-16%-ի, ոլորտում նկատվում է աճի որոշակի անկում և կայունացում: Վերջին ամիսներին այս ոլորտում աճը տատանվում է 8-10%-ի շրջանակներում, և փաստացի, արդյունաբերության և առևտրի ոլորտների աճի մակարդակները համարյա հավասարվել են: Տնտեսության զարգացման նման շարունակության դեպքում արդեն առաջիկա ամիսներին արդյունաբերության ցուցանիշները ավելի բարձր կլինեն, քան առևտրինը: Համենայնդեպս, միտումներն են այդպիսին:

Ծառայությունների ոլորտը վերջին տարիներին եղել է ու շարունակում է մնալ մեր տնտեսության «առաջատարը»: Հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում այստեղ գրանցվել է 15.1%-անոց աճ, ամենաբարձրը բոլոր ոլորտների մեջ: Ընդ որում, բոլոր այս ամիսներին էլ այս ոլորտի աճը տատանվել է 15%-ի շրջանակներում: 2018թ. հոկտեմբերի համեմատությամբ, ոլորտի աճը կազմել է ավելի քան 12%, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատությամբ, այն եղել է աննշան, և առաջիկայում չի բացառվում այս ոլորտում աճի տեմպերի էական անկումը:

Կարծես մեր տնտեսությանը բնորոշ է դառնում, որ մի շարք կարևորագույն ոլորտներում ամիսներ ի վեր բեկում մտցնել հնարավոր չի լինում, և ոչ մի կերպ չի հաջողվում գոնե վերականգնել նախկին մակարդակը: Խոսքը, ի թիվս ևս մեկ-երկուսի, վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրությանը: Այստեղ ունենք 2.7%-անոց անկում հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում: Իսկ 2018-2019 թթ. հոկտեմբեր ամիսների համեմատությամբ, անկումը կազմում է 7.7%: Այս տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 6.2%:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9%-ով՝ հասնելով 178.7 հազար դրամի: Ընդ որում, պետական հատվածում այն աճել է ավելի քան 7.7%-ով՝ հասնելով 155.3 հազար դրամի, մասնավորում՝ 0.3%-ով՝ հավասարվելով 190.5 հազարի: 2018թ. հոկտեմբերի համեմատությամբ, հանրապետությունում միջին աշխատավարձն աճել է 6%-ով: Ընդ որում՝ պետական հատվածում 9 և մասնավորում՝ 4%-ով: Այս տարվա սեպտեմբերի համեմատությամբ աճն աննշան է, բայց պետական հատվածում ավելի քան 1% է:

Տնտեսության համար ամենակարևորներից արտաքին առևտրաշրջանառության մեջ ևս վերելք է արձանագրվում, որ աստիճանաբար կայունանում է: Հունվար-հոկտեմբեր միջակայքում արտաքին առևտրի աճը դոլարային արտահայտությամբ կազմել է 6.5%: Արտահանումն աճել է 7.2%-ով, ներմուծումը՝ 6.2%-ով: Բայց արտահանումը սեպտեմբերի նկատմամբ նվազել է գրեթե 4.5%-ով, իսկ ներկրումն աճել է ավելի քան 2%-ով: Անցած տարվա հոկտեմբերի համեմատությամբ, արտահանումն աճել է ավելի քան 1%-ով, իսկ ներմուծումը՝ գրեթե 15%-ով:

Փաստորեն հետհեղափոխական տնտեսությունը իր կառուցվածքի մեջ կայունացման միտումներ է դրսևորում այն առումով, որ առաջատար ճյուղերը ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ ծառայությունների ոլորտը (որում առաջիկայում լուրջ «տատանումներ» են սպասվում), առևտուրը և վերջին ամիսներին մշակող արդյունաբերության շնորհիվ էական աճ, կայուն զարգացում ապահովող արդյունաբերությունը: Գյուղատնտեսության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում այդպես էլ չի հաջողվում բեկում մտցնել: Շինարարությունը, դժվարությամբ հավասարվելով ու որոշակիորեն գերազանցելով նախորդ ցուցանիշները, կայուն 4-5%-անոց աճի միջակայքում է: Մոտավորապես նույն վիճակն է նաև արտաքին առևտրի ոլորտում, որտեղ վերջին ամիսներին գրանցվում է 4-5%-անոց վերելք, ինչը տնտեսության լուրջ առաջընթացի համար, հասկանալիորեն ոգևորող ցուցանիշ չէ: Այդուամենայնիվ, վերջին ամիսներին 7 տոկոսի շրջակայքում տատանվող աճը տպավորություն է, որ տարվա կտրվածքով տնտեսական աճի շուրջ 7%-անոց ցուցանիշ է սպասվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում