Tuesday, 04 06 2024
15:30
Զելենսկին կմասնակցի G7 համաժողովին
Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ վարչապետն ու ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Հայաստան-Ադրբեջան հարցը Բայդենի եւ Էրդողանի խորհրդականների զրույցում
Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. նախաքննությունն ավարտվել է
Վիճաբանության ժամանակ կրակել է հորեղբորորդու վրա
«Խաղաղության եվրոպական ֆոնդից մի փամփուշտ դեռ չի եկել»․ «մենք չենք էլ ուզել»
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
Խոջալուի մասին խոսում են Ալիևը, Դաշնակցությունը, մեկ էլ ՀԱԿ-ը. Ծովինար Վարդանյան
14:30
ՆԱՏՕ-ն կաջակցի Կիևին՝ անկախ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներից. Ստոլտենբերգ
Մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը
Դուք ձեզ ավելի շատ կչորեիք, քան ես եմ թույլ տալիս. Դրսից է ներմուծված ձեր այդ մտածելակերպը
Հայաստանն ու Սերբիան աշխատում են պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ուղղությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փորձել է մաքսանենգ ճանապարհով 29 հատ ադամանդանման քար ներմուծել
Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են
Ընդդիմադիրները ՄԻՊ գրասենյակի մոտ են
13:45
«Վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ». Միլլեր
Վերջապես Հայաստանը «կցորդ չէ», անկախ պետության քաղաքականություն է վարում. Ծովինար Վարդանյան
13:30
«Ադրբեջանը առանցքային դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում». Բայդեն
Ինձ «գործակալ» են ասում այն շարժումները, որոնց մաս եք նաև Դուք. Միրզոյանը` Ռուստամյանին
Ծախսել եք աննպատակ. ՀԱՊԿ-ի մասին մի բան է գրված, արել եք այլ բան՝ կառավարության ծրագիրը չեք կատարել
Հայաստանը ՀԱՊԿ-ում սառեցրել է իր մասնակցությունը. ԱԳ նախարարը ներկայացնում է դիվանագիտական իրավիճակը
13:19
IDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համար
Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնության համար
Թուրքիան «հրդեհում է» Մերձավոր Արեւելքը. դետոնացիան կանցնի Հարավային Կովկա՞ս
12:50
«Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի հակամարտությանը». Բայդեն
Այս շարժումը մարած է․ պարզապես տարբեր խմբային շահերից ելնելով՝ հավաքվում են

Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել Արցախի Հանրապետությունից, Հայաստանից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերի մասին: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը.

«Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։

Նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, «Արցախբիո» պահածոներ արտադրող ընկերություն, կայացել են նաև հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Այս նախաձեռնությունը, որը համաձայնեցվել է կողմերի հետ, անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ՝ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Արցախյան կողմը վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանն ուղղված առաջարկություններով, այդ թվում` լրագրողների փոխայցերի վերաբերյալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում