Saturday, 25 07 2026
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Բալասանյանն իր մոտեցումներն ունի, դա պատճառ չէ, որ չնստենք ու չխոսենք. Ո՞ւմ կպաշտպանի Դաշնակցությունը նախագահական ընտրություններում

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն օրերս հանդիպումներ են ունեցել 2020թ. Արցախում կայանալիք ընտրություններին նախագահի հավանական թեկնածուներ Վիտալի Բալասանյանի և Ռուսլան Իսրայելյանի հետ: Արցախում գրանցված 20-ից ավելի կուսակցություններից 15-ի հետ հանդիպումներից հետո սկսվել է միասնական օրակարգի և համաձայնեցված թեկնածուի շուրջ հանդիպումների երկրորդ փուլը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահրամ Բալայանը նշեց, որ եղել են այլ հանդիպումներ ևս՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, և նախատեսվում է հանդիպում ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ. «Մենք դեռ օգոստոսին ենք նախանշել այս ծրագիրը։ Առաջին փուլում հիմնական սկզբունքների շուրջ ենք քննարկումներ արել, իսկ հիմա արդեն խոսում և համաձայնեցնում ենք ընդհանուր թեկնածու ունենալու գաղափարը։ Մենք այս ճանապարհով ենք գնում, իրենց պատկերացումներն ենք ուզում լսել, մեր մոտեցումները ներկայացնել և եղած քաղաքական ուժերի համատեղում անել ու հասարակությանը միավորել ակտուալ գաղափարների շուրջ, որպեսզի 2020-2025 թվականների ժամանակահատվածի համար պետականաշինության հարցում հարթ լուծումներ լինեն»։

Բալայանը նաև նշեց. «Մենք հայտարարել ենք, որ միասնական թեկնածուն կարող է լինել անկուսակցական կամ կարող է լինել նաև Դաշնակցությունից։ Մենք ասել ենք, որ մեր շարքերում եղած թեկնածուները մի տեղ ավելի լավ կաշխատեն, քան շատ մարդիկ, որոնց անունները հոլովվում են, բայց աժմ համազգային նշանակության հարցերն են շատ կարևոր, միասնականության հարցն է մեր այս նախաձեռնության առանցքը»։

Միևնույն ժամանակ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց. «Մենք այս պետության ստեղծման հիմքում ենք եղել, մեր երկրի առաջին ղեկավարը մեր դաշնակցական ընկերն է եղել, բայց մենք առանձին հավակնություններ չունենք։ Իհարկե, պետք է իշխանություն ունենաս, որ կարողանաս ծրագրերն իրականացնել, բայց մեզ համար կարևորը պետության կայունությունն է»։

Մեր այն դիտարկմանը, որ հավանական թեկնածուներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը, վերջին շրջանում աչքի է ընկնում Երևանի իշխանությունների հասցեին կոշտ քննադատություններով, և իրենք այդ կոնտեքստում համագործակցության խնդիր տեսնո՞ւմ են, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ, որ նորմալ է, երբ նախագահի թեկնածուները իրենց գաղափարներն են առաջարկում, մենք բոլորի հետ համամիտ չենք, բայց դա չի կարող խանգարիչ հանգամանք լինել, որ չխոսենք իրենց հետ։ Իրենք իրենց մոտեցումներն ու տեսակետներն ունեն, բազմակարծություն է, նորմալ է, առանձին վտանգ չենք տեսնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում