Thursday, 16 05 2024
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը

Գյումրու նորաբաց ավտոմաքսատունը չազատեց խնդիրներից. ավտոներկրողները բարձրաձայնում են նոր խնդիրների մասին

Նոյեմբերի 18-ից Գյումրիի ավտոմաքսատունն արդեն ողջ ծավալով սպասարկում է ավտոներմուծողներին։ Մինչև տարեվերջ Գյումրիի նորակառույց ավտոմաքսատանը զուգահեռ աշխատանքները կշարունակի նաև Նորագավիթի ավտոմաքսատունը, որոնք միասին, ըստ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի, օրական կկարողանան սպասարկել 1000 մեքենա։ «Ամեն ինչ փորձելու ենք անել, որ բեռնարկղերով եկած մեքենաներն էլ կարողանանք ամսի 25-ից Գյումրիում սպասարկել: Իրականում բեռնարկղերով սահմանը հատած ավտոմեքենաները միակն են, որ մնացել են այսօր Երևանում: Այն պահից, երբ որ բեռնարկղերն էլ կտեղափոխենք այստեղ, իսկ դա մոտ ապագայում է տեղի ունենալու, կարող ենք հայտարարել, որ ամբողջությամբ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը տեղափոխեցինք Գյումրի: Նորագավիթը, ամենայն հավանականությամբ, գուցե մինչև տարեվերջ դեռ կգործի, որպեսզի Երևանում արդեն իսկ եղած ավտոմեքենաները կարողանանք պատշաճ սպասարկել»,- նախօրեին ասել էր Ներսիսյանը:

Ավտոներկրողները երկու օր է՝ արդեն հնարավորություն ունեն օգտվելու Գյումրիի ավտոմաքսատան ողջ ծավալով սպասարկումից։ Նրանցից մեկը՝ Սամվել Ստեփանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ավտոմաքսատունը դեռ չի կարելի համարել ամբողջությամբ բացված։

«Ավտոմաքսատունը կիսատ-պռատ բացված վիճակում սպասարկում է միայն բաց վիճակում բեռնված մեքենաներին՝ տրեյլերներին և իրավաբանական անձանց։ Արդեն երկրորդ օրն է՝ միայն կուտակումների ժամանակ է նոր բացված հատվածը ընդունում ֆիզիկական անձանց։ Ես երեկ գիշերը 1։30-ին գնացել հերթ եմ կանգնել, այդ պահին արդեն 1 կիլոմետրանոց հերթ էր փոքր հատվածում, որը սպասարկում է ֆիզիկական անձանց։ Այդ պահին արդեն 200 մեքենա կար, իսկ առավոտյան արդեն կրկնակի շատ մեքենա էր արդեն կուտակվել, որի պարագայում նոր միայն մեզ ուղարկեցին նորաբաց հատված՝ մեքենաները մաքսազերծելու»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հնարավոր է առաջիկայում խուսափել հսկայական հերթերից, եթե նորաբաց հատվածը ողջ ծավալով սպասարկի նաև ֆիզիկական անձանց, ինչպես նաև աշխատողներն ավելի արագ սպասարկեն։ «Եթե պրոցեսը տևում է 5-7 րոպե ընդհանրապես, ապա ստեղի աշխատողները նույն գործն անում են 20-25 րոպեում։ Թե չէ մնացածը նորմալ է։ Եթե ողջ ծավալով աշխատեն, ապա, ինձ թվում ա՝ խնդիրներ, կուտակումներ, կիլոմետրանոց հերթեր չեն առաջանա»,- ասաց Ստեփանյանը՝ չմոռանալով ավելացնել, որ ձմռան գալուն պես, երբ ձյուն տեղա, իրենք նոր խնդրի առաջ են կանգնելու՝ չկարողանալով Երևանից հասնել Գյումրի ամառային անվադողերով։

Մեր զրուցակցի խոսքերով, սակայն, եթե մի տեղ վիճակը մի քիչ կարգավորվում է, մեկ այլ տեղ են խնդիրներ առաջանում։ Նրա պնդմամբ հիմա էլ Վրաստանում կոնտեյներները չեն բացվում։ Երկու ամիս առաջ Վրաստան հասած կոնտեյներները դեռ չեն բացվել։ «Ես զանցել եմ Թիֆլիսում գտնվող իրենց օֆիս, որտեղ պատճառաբանում են, թե կուտակումները շատ են, դա է խնդիրը։ Բայց ուշագրավն այն է, որ վրացիների մեքենաները բացվում են։ Այսինքն՝ որ մեքենայի մեջ վրացիների մեքենա կա, դա առաջնահերթ է բացվում, իսկ որոնց մեջ հայերի մեքենաներն են, դրանց բացումը հետաձգվում ա։ Երեկվա դրությամբ Փոթիում բացվել են այն կոնտեյներները, որոնք տեղ են հասել սեպտեմբերի 28-ին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բացի դրանից՝ էականորեն թանկացել են նաև տեղափոխման գները։ «Այն մեքենան, որի համար ես նախկինում 600 դոլար էի վճարում տեղափոխման համար, այսօր նույն մեքենայի համար ինվոյս է եկել 1010 դոլարի չափով, և ոչ էլ որևէ բացատրություն է ներկայացվում։ Մարդ էլ չկա։ Մեյլիդ նամակ է գալիս, որ կոնտեյները հասել է, բացվել է, մեքենադ կարող ես գալ ստանալ, իսկ վճարը 1010 դոլար։ Գնաս ում ինչ ասես»,-դժգոհեց ավտոներկրողը։

Բացի այց ամենից, ավտոներկրողների խոսքերով՝ իրենք առաջիկայում նոր խնդրի առաջ են կանգնելու։

Ժամանակ առաջ, երբ կառավարությունն ընդառաջեց իրենց պահանջին, և 3 ամիս ժամանակ տրվեց ներկրել աջ ղեկով մեքենաներ և Հայաստանում ղեկը փոխել, հիմա իրենք ժամանակի մեջ չեն տեղավորվում։ 3 ամիսն ավարտվում է, բայց իրենք դեռ ճանապարհին մեքենաներ ունեն, որոնց ղեկը չեն հասցնելու փոխել մինչև հունվար։ Այդ դեպքում արդեն իրենց նկատմամբ կիրառվելու են 2020 թվականի հունվարի 1-ից գործող թանկացված դրույքաչափերը։ «Հիմա նման իրավիճակ է ստեղծվել։ Հայաստանում արհեստավորներն էլ են հրաժարվում արդեն գործ վերցնել՝ պատճառաբանելով, որ չեն հասցնում։ Ես մեքենա ունեմ, որը դեկտեմբերին նոր հասնելու է։ Հիմա ես ոնց հասցնեմ բերեմ, մաքսազերծեմ ու մինչև հունվար ղեկը փոխեմ, որ տուգանքների ու թանկ գների տակ չընկնեմ։ Էս պահին մոտ 20 հազար մեքենա կա դեռ սպասող, ճանապարհին, որից 15 հազարը հաստատ աջ ղեկ է։ Հիմա մարդիկ ոնց հասցնեն»,- դժգոհեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում