Saturday, 11 07 2026
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել

Երևի այլմոլորակայիններ պետք է գային, որ դատարանը դա համարեր նոր հանգամանք. Վարչական դատարանի որոշումը կբողոքարկվի

ՀՀ վարչական դատարանը մերժել է Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը։

«Լիդիան Ինթերնեյշնլը» դատարանի այս որոշումը համարում է «շատ կարևոր Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակվող անօրինականությունների համատեքստում»։

Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ «մի խումբ անձանց պնդմամբ ի հայտ եկած ենթադրյալ «նոր էկոլոգիական գործոնները» հիմք կարող էին հանդիսանալ ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Մերժելով հայցը՝ Վարչական դատարանը հստակ արձանագրում է, որ ներկայացված ապացույցները չեն հանդիսանում «նոր էկոլոգիական գործոններ» և չեն կարող հիմք հանդիսանալ գործող ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Գնահատում ենք, որ Դատարանը հաստատեց ՇՄԱԳ-ի օրինականությունը:

Իսկ ներկայացված հայցը հերթական փորձերից մեկն է խոչընդոտելու «Լիդիանի» օրինական իրավունքին՝ զարգացնելու և իրագործելու Ամուլսարի ծրագիրը»: «ՀՀ վարչապետը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հաստատելով, որ որևէ իրավական հիմք չկա խոչընդոտելու «Լիդիանին»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն ավարտին հասցնելու և այն շահագործելու համար, որ ծրագրի իրականացումը բխում է պետության շահից: ՀՀ վարչապետը կոչ է արել Ամուլսարի ճանապարհներն ապօրինի շրջափակողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել դեպի Ամուլսարի ծրագրի տարածք ազատ մուտքը: Այնուհանդերձ, մինչ այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Հայցադիմումը դատարան ներկայացրած իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը սխալ է մեկնաբանել իրավական նորմը, իր կողմից ներկայացված նոր հանգամանքները գրեթե ուսումնասիրության, քննության առարկա չեն դարձել դատարանում։

Հիշեցնենք, որ նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքներով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեմ՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. հաստատումը:

Ներկայացրած հայցադիմումում ներկայացված էր երեք գործոն. առաջինը՝ Հարություն Բրոնեզյանի հրավիրած փորձագետների եզրակացությունը թթվային դրենաժի վերաբերյալ, երկրորդը՝ «Վայրի բնության միջազգային հիմնադրամի» եզրակացությունը Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի վերաբերյալ, երրորդը՝ ֆինանսական կորպորացիայի եզրակացությունն է։ Այս երեք հանգամանքները լրացվել էին նոր փոփոխություններով՝ դա «Էլարդի» ուսումնասիրությունն էր, որտեղ նշված են այն հանգամանքները, որոնք փորձաքննություն չեն անցել, շրջակա միջավայրի նախարարի գրությունն էր՝ բաղկացած 13 կետից, և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կայացրած որոշումն է, որով արգելված է գործունեություն իրականացնել Կարմիր գրքի տեսակների վրա։

Դատարանը, սակայն, ներկայացվածը չի համարել որպես նոր հանգամանք։ «Չգիտեմ՝ ինչ պետք է լիներ, երևի այլմոլորակայիններ պետք է գային, որ դատարանը դա համարեր նոր հանգամանք։ Իրենք, նոր հանգամանք ասելով՝ ինչ-որ աբսուրդային բան են պատկերացնում, որ բնության մեջ գոյություն չունի, բայց տենց բան չկա, որ բնության մեջ գոյություն չունենա։ Այդպիսի օրենք չի կարող լիներ, որը կսահմաներ ինչ-որ գոյություն չունեցող բան, որը մենք հիմա կհայտնագործեինք։ Այդ օրենքը նախատեսված է նրա համար, որ բոլոր գործոնները փորձաքննություն և ազդեցության գնահատում անցնեն։ Այդ հոդվածը նրա համար է նախատեսված, որ եթե փորձաքննությունից հետո ի հայտ են գալիս այնպիսի գործոններ, որ փորձաքննություն չեն անցել, դրանք համարվում են նոր գործոններ, և դրա հիման վրա ուժը կորցրած է համարվում փորձաքննական եզրակացությունը, որից հետո նոր փորձաքննություն պետք է նշանակվի, և ոչ մի բաց տեղ չպետք է մնա։ Սա է ամբողջ խնդիրը»,-ասաց տիկին Վարդանյանը՝ հավելելով, որ հայցադիմումում ինքը բավարար հիմքեր ներկայացրել էր նոր հանգամանքների վերաբերյալ։ «Ես բոլոր կետերով ներկայացրել եմ նոր գործոնները։ Նոր վտակի մասին, ալյումինի քանակի մասին, գոլորշիացման ավելացման, կլիմայական փոփոխությունների մասին։ Հնարավոր է՝ քիմիական այնպիսի ռեակցիաներ են տեղի ունեցել, որ ժամանակին չեն եղել։ Հնարավոր է նաև ռադիացիան է ավելացել։ Այնպես որ, բոլոր առումներով էլ դատարանը սխալ է կիրառել այդ նորմը»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ դատարանը անգամ չի էլ կարդացել իր ներկայացրածը և բառացիորեն կրկնել է այն անհեթեթությունը, որը ներկայացրել է «Լիդիանի» ներկայացուցիչը, որը իրավական չէ։

Նազելի Վարդանյանը նշեց, որ Վարչական դատարանի այս որոշումը բողոքելու բավականին մեծ հիմք կա, դրա համար էլ իրենք անպայմանորեն դիմելու են Վերաքննիչ դատարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում