Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Տեսարան ներսում և թեժ ռիսկեր Հայաստանից հյուսիս և հարավ

Հայաստանի ներքաղաքական կյանքն իր տեսարաններով անշուշտ կլանում է Հայաստանի հանրության ուշադրության գերակշռող մասը, բայց պետք է հուսալ, որ այդպես չէ Հայաստանի, այսպես ասած, հասարակական-քաղաքական վերնախավի կամ էլիտայի համար, եթե, իհարկե, մենք կարող ենք խոսել այդպիսի շերտի ձևավորվածության, առկայության մասին: Բանն այն է, որ հասարակական-քաղաքական էլիտայի ուշադրությունը, թերևս, ավելի շատ պետք է բևեռված լինի Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ, խոշոր հաշվով, հնարավոր է հենց այդ պրիզմայով հասկանալ, թե ինչ մարտահրավերներ կարող են հասունանալ Հայաստանի ներքին կյանքում: Իսկ Հայաստանի շուրջ ծավալվում են իրապես դիտարժան զարգացումներ, և ոչ միայն Սիրիայի խնդրի առնչությամբ:

Այս օրերին բավականին փոթորկալից է իրավիճակը Հայաստանի համար երկու կարևորագույն հարևան երկրներում՝ Վրաստանում և Իրանում: Երկու երկրներում էլ մի քանի օր է, ինչ ծավալվում են հանրային բողոքի հոծ ակցիաներ: Շարժառիթները տարբեր են իհարկե: Իրանում հանրային մեծ զանգվածներ բողոքում են սոցիալ-տնտեսական վիճակի բարդացումից, իսկ Վրաստանում հանրային հոծ խմբերը դժգոհում են կառավարող ուժից, որը փաստորեն խոստացել էր Սահմանադրության փոփոխություն և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցում, սակայն այդ հարցը տապալել խորհրդարանում, որտեղ ունի մեծամասնություն: «Վրացական երազանքին» մեղադրում են խաբելու համար: Ինչպես կզարգանան իրադարձությունները Վրաստանում ու Իրանում: Պետք է արձանագրել, որ տարբեր են այդ երկրների իշխանության վերաբերմունքները ներքին այդօրինակ իրավիճակների նկատմամբ, ինչը բխում է երկրներում առկա կառավարման համակարգերի և գաղափարախոսությունների տարբերությունից: Մի բան աներկբա է, որ Հայաստանի համար կարևոր է թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի ներքին կայունությունը՝ անկախ այդ գաղափարախոսություններից, կառավարման ոճերից, կառուցվածքներից, արժեհամակարգային մոտեցումներից: Եվ անկախ, թե ինչ շարժառիթներ և պատճառներ են հարևան երկրներում ներքին թեժ զարգացումների հիմքում, կասկածից վեր է նաև, որ գտնվելու են մի շարք արտաքին սուբյեկտներ, որոնք փորձելու են այդ իրադրություններից քաղել առավելագույնը՝ բնականաբար թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հանդեպ ավելի ուժեղացած դիրք ապահովելու, դրանով նաև ռեգիոնալ հարցեր լուծելու համար:

Ասել, որ Հայաստանը չափազանց մեծ ուշադրությամբ պետք է հետևի զարգացումներին և դիտարկի հնարավոր՝ ընդհուպ ամենավատ սցենարները, նշանակում է չասել ոչինչ: Ընդ որում, այստեղ, անշուշտ, խնդիրը լոկ իշխանության դաշտում չէ: Ընդ որում, այդ ֆոնին հատկանշական է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի արած հայտարարությունը «Սիվիլնեթի» հետ հարցազրույցում, որ ԱՄՆ համար Հայաստան-Իրան առևտուրը խնդրահարույց չէ, և Նահանգները լավ հասկանում է Իրանի կարևոր նշանակությունը Հայաստանի համար: Այսինքն՝ այդ իմաստով, իհարկե, Հայաստանի մտահոգության առարկան չի կարող լինել իրան-ամերիկյան հարաբերության տիրույթում, հաշվի առնելով այստեղ առկա խնդիրները: Այսինքն՝ ԱՄՆ-ն չի դիտարկի Իրանով Հայաստանը թիրախավորելու տարբերակ, ինչը, բնականաբար, հնարավոր չէ ասել Թուրքիայի, Ադրբեջանի իմաստով, հաշվի առնելով այն, որ Իրանի թուլացումը նրանք դիտարկում են նաև Հայաստանի հանդեպ հավակնությունների ռազմավարական համատեքստում:

Այդ հարցում հնարավոր դաշնակից կարող է լինել Իսրայելը, թեև այստեղ Երևանն անշուշտ պետք է օգտագործի ԱՄՆ հետ աշխատելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, խոշոր հաշվով, Իրանի հետ Հայաստանի հարաբերությանը վերաբերելով խանդով՝ քանի որ Իրանը կարող է օգնել Հայաստանին չեզոքացնել կամ էապես նվազեցնել ՌԴ-ից կախվածության մի շարք պարամետրեր։ Մոսկվան, այդուհանդերձ, Իրանի ռեգիոնալ ներուժի հարցում ունի իր շահագրգռությունը, քանի որ Թեհրանը կարևոր զսպող դեր է հենց Անկարայի և Բաքվի համար, որոնց հետ Մոսկվան փորձում է աշխատել մի շարք հարցերում: Զսպման այդ դերը բարձրացնում է Ռուսաստանի ձայնը Անկարայի հետ երկխոսությունում, որտեղ Ռուսաստանը, մեղմ ասած, ունի դրա անհրաժեշտությունը:

Ըստ այդմ, Երևանն այստեղ ունի աշխատանքի երկու կարևոր ուղղություն՝ Մոսկվա, Վաշինգտոն, Իրանի շուրջ որևէ անցանկալի սցենարի դեպքում անվտանգության հարցեր լուծելու համար, և հենց փոխադարձ, այսպես ասած, հակակշռման սկզբունքով: Գործնականում նույն խնդիրները կան Վրաստանի ուղղությամբ, թերևս մեկ տարբերությամբ, որ այստեղ խոսքը Թբիլիսիի ռեգիոնալ դերի նվազեցման մասին չէ: Այդպիսի սուբյեկտային դեր Վրաստանը չունի, ինչպես Իրանը: Բայց մյուս կողմից շատ կարևոր է, որ Վրաստանում չթույլատրվի Անկարայի և Բաքվի սուբյեկտային դերի աճ: Իսկ ներքին ապակայունացումը պարունակում է այդպիսի ռիսկ Երևանի համար, որտեղ ևս պետք է աշխուժորեն աշխատել Վաշինգտոն-Մոսկվա փոխզսպող և փոխադարձ մեխանիզմ ձևավորելու համար՝ վատթարագույն սցենարի դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում