ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Twitter-ի միկրոբլոգերի ծառայության ակտիվ օգտագործման դրական կողմերի մասին:
Պետդեպի քարտուղարը նշել է, որ պետությունների առաջնորդները արագ են արձագանքում սոցցանցում ամերիկյան նախագահի հրապարակումներին:
«Ես պետք է ասեմ, որ համաշխարհային առաջնորդները դրանք կարդում են», – հայտարարել է Փոմփեոն:
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի հրապարակումները հաղորդակցության հզոր միջոց են դարձել:
ԱՄՆ նախագահը հաճախ է օգտագործում Twitter-ը հայտարարությունների և տեղի ունեցած կամ ծրագրվող իրադարձությունները գնահատելու համար: