Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ Բյուրեղավանի շտապօգնության խումբը որովայնի շրջանի «ծակած-կտրած վերք, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, նույն մարզի քննչական բաժնի պետ Ամրամ Մատինյանը, Կոտայքի բաժնի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:
Վերջիններս պարզել են, որ մահացածը Նոր Գեղի գյուղի բնակիչ, 28-ամյա Վաղինակ Սիմոնյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Արզնիի թռչնաֆաբրիկայից:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































