Sunday, 02 06 2024
Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետ
Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում՝ «ուշադրություն հրավիրելով առողջ ապրելակերպի վրա»
21:15
Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ
Ուկրաինայում Հայաստանի դեսպանն այցելել է Բուչա և մարդասիրական օգնություն է նվիրաբերել
Տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ՝ անվտանգությունն ապահովելու համար
Փրկարարները աղետի գոտի խաղալիքներ են տեղափոխել
Դեբեդի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վթարային ջրանջատում Սյունքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 2/3-ին
Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է շաբաթը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Երևանում նշվել է Հեծանվի միջազգային օրը
Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան․ Գնել Սանոսյան
Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը
18:15
Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն
Մոսկվան այստեղ բախումներ հրահրելու ծրագիր ունի, որը շարժման անկումով քիչ հավանական է դարձել
Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցել
Հայաստանում իշխանությունները ձգտում են դեպի Եվրոպա, Վրաստանում դարձել են ռուսամետ
Կապանում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է չորս մարդ, երկուսը՝ մանկահասակ երեխաներ են
Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցում են հայ թեկնածուներ. ինչ շանսեր ունեն
Իրանական նուրբ հանգույցի հեռանկարը մտահոգել է Թուրքիային
16:45
Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները
Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը մեքենայով բախվել է ծառին․ կա տուժած
Ի՞նչ պատիժ է նախատեսված ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանության համար
Գյումրու դրամատիկական թատրոնը «Երիտասարդություն. Թատրոն. Ֆեստ» միջազգային փառատոնին ներկայացել է «Շարքային Թռչնակ»-ով
«Փայլոու» մյուզիքլը՝ լուսաձայնային նոր ու տպավորիչ լուծումներով
«Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ
Հեծանվորդի օրվա առիթով․ Փաշինյան
Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները

Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը. հարուցվել է քրեական գործ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործություն։

Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2005 թվականին «Լինս» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից իրականացված «Երևան քաղաքի Հերացու, Սարալանջի և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու» շինարարական աշխատանքների նախագծում ներառվել է նաև ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման ընդհանուր՝ 10․702․431 դրամ արժեքով աշխատանքները։

Դրա վերաբերյալ «Ճանապարհաշինության ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից հայտարարված մրցույթի հաղթող ճանաչված «Մոստովիկ» ՍՊ ընկերության տնօրինությունը, օգտվելով վերոնշյալ ԾԻԳ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ստեղծված հնարավորությունից, ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման աշխատանքների փոխարեն ապամոնտաժել և խցանել են կոյուղագիծը։

«Ճանապարհաշինության ԾԻԳ»-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից էլ 2008 թվականի սեպտեմբեր ամսվա համար կազմված սերտիֆիկատով նախատեսված կատարվելիք աշխատանքների ցանկից անհիմն հանվել են հիշյալ աշխատանքները, ինչի հետևանքով ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տունը զրկվել է կոյուղատարի օգտագործման հնարավորությունից։

Էական վնաս առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում