Friday, 10 07 2026
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Արտաքին քաղաքականությունը, համարժեք դիվանագիտության բացակայությունը նոր Հայաստանի ամենաթույլ կողմերից մեկն է

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իր վերջին Ֆեյսբուքյան լայվի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր իսկ ընդդիմախոսների կողմից տարածվող մեղադրանքներին, «Ղարաբաղը հանձնելու» մասին քարոզչական շահարկումներին ու մանիպուլյացիաներին: Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմնավոր էին, փաստարկված և պատճառաբանված: Մյուս կողմից, սակայն, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ունեին չափազանց մեծ հայեցակարգային բացեր:

Խոսքն այն մասին է, որ ենթատեքստում որպես Ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման, որպես անվտանգության ապահովման գրավական՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր բանակը, զինված ուժերում իրականացվող ծրագրերն ու կատարվող ծախսերը: Այդ փաստարկումներում Նիկոլ Փաշինյանն իրավացի էր, զինված ուժերում վերջին մեկուկես տարում կատարվել են նկատելի աշխատանքներ, առաջընթացն ակնհայտ է: Սակայն Նիկոլ Փաշինյանը իր ողջ լայվի ընթացքում որևէ կերպ չանդրադարձավ արտաքին քաղաքականությանը, որևէ խոսք չասաց դիվանագիտության մասին՝ որպես Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման ու անվտանգության ապահովման գրավական: Այն դեպքում, երբ ժամանակակից աշխարհում պետությունների անվտանգությունն ապահովվում է ոչ միայն ու երբեմն ոչ այնքան զինված ուժերով, որքան ճկուն, համարժեք, նախաձեռնողական դիվանագիտությամբ:

Այդպիսի դիվանագիտություն ունեցող պետությունները բանակի մասին մտածում և խոսում են ամենավերջին հերթին՝ որպես ծայրահեղ միջոց: Մինչդեռ մենք այսօր էլ՝ հեղափոխությունից հետո ևս, շարունակում ենք մեր անվտանգությունն ու Ղարաբաղյան հարցում մեր ամրությունը միայն բանակով պայմանավորելու արատավոր քաղաքականությունը: Հենց այդ քաղաքականության պատճառով ու դրա արդյունքում է, որ մեր զինված ուժերը չունեն համապատասխան ու համարժեք թիկունքային ապահովվածություն դիվանագիտության կողմից, հենց այդ պատճառով է, որ սահմանագծին նրանց ցուցաբերած անձնուրացությունը չի ստանում դիվանագիտական ձևակերպում ու ամրագրում:

Այդպիսի դիվանագիտության դեպքում բանակը կլիներ անվտանգության ապահովման ոչ թե միակ միջոցը, այլ բազմաթիվ միջոցներից մեկը միայն: Իսկ դիվանագիտության խնդիրը պետք է լիներ և պետք է լինի վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանի և Արցախի անվտանգությունը կփոխկապակցվի միջազգային անվտանգության համակարգին, և դրա դեմ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն կդառնա նաև միջազգային անվտանգության համար:

Այո, դա հեշտ լուծելի խնդիր չէ, դա պահանջում է հսկայական մտավոր, մասնագիտական աշխատանք, որը, սակայն, դժբախտաբար չի ցուցաբերվում ո՛չ մեր արտաքին քաղաքական գերատեսչության, ոչ էլ դիվանագիտական կորպուսի կողմից: Նաև դրա վկայությունն էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին խայտառակ հարցազրույցը, որի մասին Նիկոլ Փաշինյանը ևս համեստորեն լռեց:

Արտաքին քաղաքականությունը, համարժեք դիվանագիտության բացակայությունը նոր Հայաստանի ամենաթույլ կողմերից մեկն է:

Ապաշնորհ դիվանագիտության գինը նաև հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվող մեր երիտասարդների մահերն են: Ապաշնորհ դիվանագիտության արդյունքը ամեն ինչ միայն բանակին ապավինելու անթույլատրելի քաղաքականությունն է, որը վարվել է երեկ, վարվում է այսօր և ըստ ամենայնի վարվելու է նաև վաղը՝ դատելով գործող իշխանության մոտեցումներից:

Մենք օր առաջ արտաքին քաղաքականությունը արմատապես վերանայելու, վերափոխելու անհրաժեշտություն ունենք: Ի թիվս այլ անհրաժեշտ քայլերի՝ մենք մեր արտաքին քաղաքականությունը պետք է դուրս բերենք շուրջ երեսուն տարի գործած կաղապարներից, որոնց թվում են Ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները: Այս երկու հիմնախնդիրները ըստ էության դարձել են մեր արտաքին քաղաքականությունը, մեր դիվանագիտությունը լայն իմաստով սպասարկում է այս երկու ուղղություններին:

Մինչդեռ դրանք որքան էլ կարևոր, այդուհանդերձ պետք է լինեն դիվանագիտության ընդամենն առանձին ուղղություններ՝ ամբողջությամբ չկլանելով արտաքին քաղաքականության վրա ծախսվող ջանքն ու ներուժը: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի երկրի քաղաքական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերանայի արտաքին քաղաքականության առջև ձևակերպվող խնդիրները, մեր դիվանագիտության առաքելությունն ընդհանրապես: Հակառակ դեպքում մեր արտաքին քաղաքական շահը շարունակելու է սպասարկվել առավելապես սահմանագծին՝ դրանից բխող մարդկային ու քաղաքական կորուստների վտանգ ունեցող հետևանքներով:

https://www.facebook.com/babajanyana/posts/2820294328001276?__xts__[0]=68.ARCpIAD_KuMc92w8N9UWA41JlhP0aXqHmAcmr6JW-XGicHnlyOgGTHWESyrZMgMl_cvfmqOnBoZe4MiI72Og21uVO2oNHf9J4gdi_7zmvBWFfuTl74xCWiLTTE-FLS4G-pqm5agleJKOfVH2KIoQY_eEAUB3x_D7xkHZBsb7sgJTbqmKIZGgXhrb_Hj46tyDPXauqwZGgExD3Cvr06P4yNvwhEKRUKTJYZMyChIuDwnjchV7qcPrZmjOHm30baptbDNFT0RTrjToGian9xugOuZcLnYhiN2pia2Y0VZXyAMU4zznlzAiID9YcZTRQG5JDNuDskT_wkmBtsuoOIS5ZQqJ&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում