«Ես այդ նամակը չեմ կարդացել: Տեսել եմ, որ հերթական նամակն է գրել: Ինչու եք վստահ, որ ես պետք է կարդամ մի մարդու նամակ, որը վստահ է, որ ինքն ամենաճիշտն է: ՍԴ մեկ դատավոր չի կարող թելադրել օրենսդիր իշխանությանը, թե նա ինչ պետք է անի: Թող հանգիստ նստի իր տեղը և իր գործն անի, ինչի համար ընտրվել է: Լեգիմտության հարց բարձրացնող մարդն ինքը պետք է լինի լեգիտիմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին:










































