Thursday, 16 05 2024
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի

Խնդիրը միայն ԱԳ նախարարը չէ, կոմֆորմիստների ամբողջ կաբինետը պետք է փոխել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC հեռուստաընկերությանը Հայաստանում մեծ իրարանցում առաջացրեց։ Հարցազրույցում տեղ գտած որոշ մտքեր հարուցել են նախկին իշխանությունների  ոգևորությունը, և ըստ այդմ՝ Մնացականյանին մեղադրում են արցախյան հարցում խուսափողական դիրքորոշում ունենալու, Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցի շուրջ անհստակ ձևակերպումներ անելու համար։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ խնդիրը համակարգային է և չի վերաբերում կոնկրետ Զոհրաբ Մնացականյանին: «Կար Էդվարդ Նալբանդյան, բայց իրավիճակը նույնն է։ Հիմա ասում են՝ նախարարը լավ անգլերեն գիտի, կարող է վաղը գալ մեկը, որ լավ չինարեն իմանա, բայց կարևորը Հայաստանն ու Հայաստանի պատմությունն իմանալն է։ Պարզվեց՝ Զոհրաբ Մնացականյանը չգիտի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն ընդգծեց. «Երկրի ռազմավարական զարգացումը ձևակերպված չէ, ժամանակի գնահատականը տրված չէ, ու այս պայմաններում նման հարցազրույցներն ու դրան հաջորդող խրախճանքը նորմալ են։ Եթե գողապետությունը չհաղթահարվի, Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգությունը պատմության աղբանոց չնետվի, ոչինչ չի ստացվի։ Հարց են տալիս՝ Արցախը հայկական հող չի, չի հակադարձում։ Նրանք գնացել են Մոսկվա կամ Վաշինգտոն, սովորել, բայց Հայաստանի քաղաքական պատմությունը, դրա ճշգրիտ արժեքը չգիտեն, դրա համար էլ այս պատկերն է։ Արտգործնախարարը պետք է գիրք գրած լինի. ինչո՞վ են հայտնի, որ անգլերե՞ն գիտեն»։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի անհրաժեշտությանը, քաղաքագետն արձագանքեց. «Դա էական նշանակություն չունի, պետք է ճշգրտվեն կոնցեպցիաները։ Կարևորը վարչապետի հայտարարությունն է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ես պնդում եմ՝ այս կոմֆորմիստների կաբինետը պետք է փոխվի, Հայաստանին պետք է հեղափոխական կառավարություն։ Վարչապետը մնում է, մնացածը՝ փոխվում։ Կարծում եք խնդիրը միայն արտգործնախարա՞րն է, մյուսները, չե՞ք տեսնում, ինչ վիճակում են, տառապելով ուզում են խոսել, տանջվում են, բայց չի ստացվում։ Հայաստանի վերնախավը չգիտի Հայաստանի քաղաքական պատմությունը, մեկը չէ, երկուսը չէ, ինչի՞ց եք զարմանում։ Հիմա եթե Մնացականյանը հրաժարական տա, կարծում եք՝ միայն իրենով ինչ-որ բա՞ն է փոխվելու»,- եզրափակեց Շիրինյանը։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը չի կարծում, թե այս հարցազրույցից հետո Մնացականյանը հրաժարական կտա։ Նրա կարծիքով՝ մի քանի օր քննարկվելուց հետո այս թեման ևս կմոռացվի: «Նա լավ չի կողմնորոշվել և հստակ պատասխաններ չի տվել։ Եղել են դեպքեր, երբ ՀՀ նախագահները, օրինակ, նման հարցադրումներին ավելի հստակ ու մեր շահերից բխող պատասխաններ են տվել։ Քննադատության ալիքը շուտով կանցնի, և ԱԳ նախարարը կշարունակի իր բնականոն գործունեությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ արտգործնախարարը վարչապետի մատնանշած ուղուց առանձին քաղաքականություն չի վարում. «Որ պահին որ նա առանձին քաղաքականություն վարի՝ կհեռացվի։ Պարզապես ՀՀ վարչապետը ժամանակ առ ժամանակ ներքին լսարանին ուղղված հայտարարություններ է անում, որոնք ոչ միանշանակ են ընկալվում միջազգային հանրության կողմից։ Բայց դա էլ է նորմալ,  եթե հաշվի առնենք, որ ժամանակ առ ժամանակ նույն Ալիևը ներքին լսարանին ուղղված մեսիջներ է ուղարկում, հայտարարում, որ Զանգեզուրը, Արցախը, նաև Երևանը պատկանում են Ադրբեջանին։ Սա է ամբողջ խնդիրը, ես չեմ կարծում, որ արտգործնախարարի կողմից կա առանձին քաղաքականություն»։

Փորձագետի դիտարկմամբ՝ միշտ էլ կա արտգործնախարարների աշխատանքից դժգոհություն. «Բայց դրանից  պետք չէ աղետ սարքել։ Կարելի էր որոշ մտքեր ավելի հստակ ձևակերպել, օրինակ՝ Արցախը Ադրբեջանինն է լրագրողի պնդմանն ի պատասխան… բայց դա ամենևին չի նշանակում, որ մեկ անհաջող ձևակերպման համար արտգործնախարարին պետք է փոխել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում