Saturday, 11 07 2026
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Անվտանգությունից յուրացվածը՝ անվտանգությանը

Կառավարությունը ծրագրում է բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը և միջոցներն ուղղել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, 2020 թվականի բյուջեն ներկայացնելով՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ կերպ ասած, վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանական ծախսերը պետք է չափել ոչ միայն բյուջեով նախատեսված ցուցանիշով, այլ նաև պետությունից ու հանրությունից յուրացված ռեսուրսների վերադարձի գործընթացով, որի մասին հայտարարվել է թավշյա հեղափոխությունից հետո: Հանրության շրջանում տևական ժամանակ է, ինչ կա խոսակցությունը, որ շատ միջոցներ վերադարձվել են և ուղղվել պաշտպանական ծախսի, սպառազինություն ձեռք բերելու: Օրինակ՝ կան չհաստատված և չհերքված տեղեկություններ, որ Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Սու 30 կործանիչների ձեռքբերումը իրականացվում է այսպես ասած՝ վերադարձվող միջոցներով: Որդեգրված մոտեցումը թերևս կարող է արժանանալ դրական գնահատականի: Մի քանի առումով: Նախ, այստեղ, իհարկե, կա պաշտպանունակության և ռազմական բալանսի ապահովման առաջնային խնդիրը, և հանրությունից խլված միջոցների վերադարձը փաստորեն ծառայում է հանրության անվտանգությանը: Առավել ևս, որ անվտանգության խնդիրը լոկ էքզիստենցիալ չէ՝ ունենալով հայտնի հարևաններին:

Անվտանգության խնդիրը պրակտիկ է նաև այն իմաստով, որ անվտանգային կայուն որոշակի կանխատեսելի միջավայրի ապահովման միջոցով Հայաստանը կարող է ձևավորել տնտեսական զարգացման միջավայր, որն էլ, իր հերթին, արդեն պետք է նպաստի անվտանգության ինքնաբավությանը՝ ստեղծելով ռեսուրսներ, որոնք ուղղվելու են պաշտպանունակությանը: Որովհետև, իհարկե, բոլորի համար է հասկանալի, որ, այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում վերադարձվող և պաշտպանությանն ուղղվող ռեսուրսները չեն կարող լինել անսպառ, ի վերջո, դրանք սահմանափակ քանակություն ունեն, եթե անգամ լինեն շատ: Չէ որ պաշտպանությանն ուղղված ահռելի ծախսերի անհրաժեշտություն մենք ունենալու ենք թերևս ոչ մեկ, և նույնիսկ ոչ երկու կամ երեք տասնամյակ:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ չունենայինք այդ ծախսերի անհրաժեշտություն ու կարիք, սակայն մենք չենք ընտրում մեր մարտահրավերները, բայց մենք պետք է գտնենք դիմակայելու ռեսուրսները: Իսկ դրանք չենք կարող միշտ գտնել, այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարում, առավել ևս դրա ներկայիս ընդունված ընկալման մեջ, ինչը ենթադրում է պետությունից ու հանրությունից յուրացված ռեսուրսների վերադարձ: Հետևաբար, դա պետք է ներկայումս լինի միջոց որոշակի կանխատեսելի միջավայր ձևավորելու, հավասարակշռության պաշար ապահովելու համար, որն էլ պետությանը պետք է տա արդեն տնտեսական զարգացմանն ուղղված ավելի կայուն և, ընդգրկուն քայլերի համար միջավայր ձևավորելով, գտնել ինքնաբավ, միաժամանակ գեներատիվ ամուր կարողություններով օժտված լուծումներ: Դրանից բացի՝ վերադարձվող միջոցները ուղղելով պաշտպանունակությանը՝ իհարկե, բյուջետային հատկացումներից բացի, կառավարությունը փաստորեն տնտեսությունն ապահովագրում է այսպես ասած՝ «օփիումից»: Դրանք կարող են ուղղվել տնտեսություն՝ «դոպինգի» էֆեկտով, մի կողմից բաց կմնա պաշտպանական կարիքը, մյուս կողմից՝ տնտեսությունը կվարժվի «դոպինգին», քանի որ այստեղ չի կարող խոսք լինել լիարժեք ներդրումային տրամաբանության մասին, հետո կարող է «խումհարի» մեջ հայտնվել, երբ այդ «դոպինգը» սպառվի:

Ըստ այդմ՝ առավել նախընտրելի է տնտեսության հարցում գտնել գուցե նվազ դոզավորված, արագ ազդեցության տեսանկյունից ոչ տպավորիչ, սակայն առավել հուսալի և երկարաժամկետ ռեսուրսներ, ստեղծել ավելի խորքային հիմքեր, այդպիսով նաև ձևավորելով հենց պաշտպանական առումով երկարաժամկետ կարողությունների ապահովման միջավայր: Կա, իհարկե, մի հարց՝ վերադարձվող ռեսուրսների չափելիության խնդիրը, հատկապես հաշվի առնելով և այն, որ պաշտպանական հարցերում մի շարք ծախսեր ունեն գաղտնիության հրամայական և, ըստ այդմ, կա հաշվետվողականության խնդիր: Այդուհանդերձ, այդ հարցում հանրությունը, թերևս խորամուխ չլինելով ֆինանսական բոլոր մանրամասների մեջ, ընդհանուր առմամբ, հավանություն կտա անվտանգային ընդհանուր միջավայրի հուսալիության մասին վկայող արդյունքին՝ եթե այն ներկայացվի իրապես և առարկայորեն, և եթե պետական կենսագործունեության մյուս բնագավառներում կառավարությունն ապահովի համոզիչ հաշվետվողականություն ու թափանցիկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում