Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Բաբկեն Թունյանը՝ Հակածխախտոտային օրենքի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հակածխախտոտային օրենքի մասին.

«Հարգելի բարեկամներ
Թերևս արդեն գիտեք, որ կառավարությունը հավանություն է տվել և Ազգային ժողով է ուղարկել Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Նախագծի քննարկման համար գլխադասային է մեր՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

Քանի որ այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, և արդեն իսկ սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել, մեկ-երկու դիտարկում անեմ։

1. Ինչպես նշեցի, գլխադասայինը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է։ Հարցը հանձնաժողովում քննարկվելու է նոյեմբերի 7-ի նիստում։ ՍԱԿԱՅՆ նախքան մեր նիստը, նոյեմբերի 5-ին տվյալ նախաձեռնությունը քննարկվելու է նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։

Այսինքն, տնտեսական տեսանկյունից առաջ ԱԺ-նհարցը քննարկելու է բուն առողջապահական տեսանկյունից, որից հետո միայն կքննարկենք տնտեսական ասպեկտը։

Տնտեսագետների համար նույնպես ամենաթանկ բանը առողջությունն է. սրանում կարող եք չկասկածել

2. Մինչև տնտեսական հանձնաժողովի նիստը ունենալու ենք մի քանի աշխատանքային քննարկումներ, լսելու ենք բոլորի կարծիքը՝ թե՛ անկախ տնտեսագետների, թե կառավարության անդամների, թե՛ այն ոլորտների ներկայացուցիչների, որոնց վրա այս փաթեթը ազդելու է։

3. Կարծում եմ կհամաձայնեք, որ 7-րդ գումարման ԱԺ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովը այս 9 ամիսների ընթացքում ապացուցել է, որ այստեղ հարցերը քննարկվում են ամենայն մանրամասնությամբ, կառուցողական մթնոլորտում, և որոշումները լինում են անաչառ, հիմնավոր ու կշռադատված։ Նշված օրինագծի քննարկումը ևս բացառություն չի լինելու։

Համոզված եմ, որ քննարկումները, որքան էլ թեժ լինեն, կանցնեն առողջ, կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և վերջնարդյունքում կկայացնենք ճիշտ որոշում։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և լավ տրամադրություն»:

https://www.facebook.com/armeniadeputy/posts/494536421098456?__xts__[0]=68.ARDtstvlP8qIJJCAkFE_6gKvVHz6a4X5PgUOF0bTj5pINE1iPQLuUH7VftTIT6ptpzBPvw3AG4w4zcwLE-iM0OIuQd3hj3Y6njlJ11vUZCq5IuXLHtypx9BVFswcqQwQhiZ5QfrFo72cd6rc1SMMLQXa8v5ZqZUMhaXJNtLwbMDDAWK-b07i8AAm9s3s9h1EVBqUiZQM1G2Ke4ahOQY0Uq400ObmfU-BYBwmahZWftxubB3OmI0gJBa1l95zbcd3_ZDFNUy_FL4PDdtjtaHVqt36A3V-7_7Bq0ukWnN-eksD382PAi8sBYERVe40V4uQGtQlsjt6ijvluDih750&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում