Wednesday, 22 07 2026
Սպասվում է կարճատև անձրև
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին

«Ինչի՞ մասին է խոսքը, Ծատուրյան Արմենը ո՞վ ա, որ կազմակերպի…». դպրոցի տնօրենն արձագանքում է Բախշյանի նամակին

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր բաց նամակով դիմել էր կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանին:

«Տեղեկությունը ստացել եմ Վանաձորի «Էվրիկա» դպրոցից, որտեղ ապրիլի 3-4-ը օլիմպիադայի անվան տակ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպությունն անց է կացրել միասնական ընդունելության քննություններ մաթեմատիկայից, ֆիզիկայից և ռուսաց լեզվից: Ընդ որում, ինչպես ներկայացվել է ինձ, գիտելիքների բավական ցածր նշաձող է դրվել, որովհետև հատկապես տղաները ստացել են բավական բարձր միավորներ»,- գրված է նամակում:

Բախշյանը նշում է, որ դպրոցից մի քանի տղայի ծնողների արդեն հայտարարվել է՝ տղաներն ընդունվել են Մոսկվայի տարբեր բուհեր, իսկ տղաների ծնողներին «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, նրանք կստանան բանակից տարկետում, Ռուսաստանում անվճար հանրակացարան, իսկ մյուս տարի՝ Ռուսաստանի քաղաքացիություն:

«Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկության միայն մի մասը:

«Մի մասը հավաստի է, նման բան տեղի է ունեցել, բայց մյուսը՝ չգիտեմ ով է ինչ ասել… մեզ մոտ գրություն կա ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից, որ աջակցենք՝ մեզ մոտ անցկացնել օլիմպիադաներ, քննություն:

Այո, ՄԻՍԻՍ համալսարան կա, ինստիտուտի ներկայացուցիչները եկել են, անց են կացրել (քննություններ), որի արդյունքները ոչ մեկը չգիտի, որովհետև ես Մոսկվա էի զանգել, ասում են՝ դա շաբաթներ կտևի և այլն, իսկ հիմա ովքեր որ ընդունվել են՝ նրանք շուտ են քննություն հանձնել Высшая школа экономики ընդունվելու համար, նրանք շուտ օլիմպադաներ են անցկացրել։ Ուղղակի էս վերջերս արդեն վերջնական փուլերն են, արդեն հարցազրույց է եղել. դա Երևանում են արել, ոչ թե մեզ մոտ: Էդտեղ երեք հոգու՝ երեք տղայի առայժմ երաշխավորել են, որ գնան էնտեղ, սովորեն, մեր դպրոցից անցյալ տարի երկու հոգի էլ է ընդունվել»,- ասաց նա:

Ծատուրյանը բացարձակապես իրականությունից կտրված է համարում այն տեղեկությունը, թե Ռուսաստանում ուսումը շարունակող իրենց աշակերտներին քաղաքացիություն են տալու: «Մեր երեխաներից սովորող կա անցած տարիներից, էնտեղ մնում են հանրակացարանում, բայց ինչ քաղաքացիություն, ինչ բան… Ես չգիտեմ՝ ով ինչ նպատակ ունի, ինչ հիմքեր՝ նման բան ասելու, կամ՝ լավ, դա ինչ դժգոհություն է: «Ռոսսոտրուդնիչեստվոն» որ կա, դա կարո՞ղ է էստեղ գաղտնի է գործում»,- ասաց նա:

Դպրոցի տնօրենը նշեց, որ իր սեղանին է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի գրությունը, որտեղ գրված է, որ ՀՀ ԿԳ նախարարին է դիմել ՌԴ ԿԳ նախարարության Ազգային հետազոտական տեխնոլոգիական ՄԻՍԻՍ համալսարանը՝ դպրոցականների համար ապրիլի 4-ին Երևանի և Վանաձորի ֆիզմաթ դպրոցում հոսքային առարկայական օլիմպիադաներ անցկացնելու խնդրանքով։ Ապա աշխատակազմի ղեկավարն առաջարկել է աջակցել ՌԴ ԿԳ նախարարության ՄԻՍԻՍ բուհին, և արդյունքների մասին տեղեկացնել ԿԳ նախարարությանը: «Այսինքն՝ եթե նախարարությունը դիմում է նման քննություն անցկացնելու խնդրանքով, ինչի՞ մասին է խոսքը, Ծատուրյան Արմենը ո՞վ ա, որ կազմակերպի…»,- ասաց նա:

Տնօրենը նշեց, որ իրենք ընդամենը տեղ են տվել, մնացածում իրենք որոշող չեն: Ծատուրյանի խոսքով՝ իրենք երկրորդ տարին է, որ համագործակցում են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ, բայց այլ դպրոցներ կան, օրինակ՝ Երևանի ֆիզմաթ դպրոցը, որ քանի տարի է՝ համագործակցում են: «Высшая школа экономики-ում ուսանողները տնտեսագիտություն են սովորում, իսկ էս երեքը էդ ՄԻՍԻՍ ինստիտուտն ա, բայց թե ինչ ճյուղ ա՝ չգիտեմ, գաղափար չունեմ, մենք էդ տեսակետից՝ որտեղ են սովորելու, ինչ մասնագիտությամբ, ինֆորմացիայի չենք տիրապետում, իրենք են ընտրում»,- ասաց նա:

ԿԳ նախարարության լրատվական բաժնից տեղեկացրին, որ Անահիտ Բախշյանի նամակն ընդունվել է ի գիտություն, այն ուսումնասիրվում է, առաջիկայում նամակին կարձագանքեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում