Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Սերժի Վաչոն պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ.Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեեւ դեռեւս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց առ այն, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսեւորումներ, որոնց հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նկատի ունենալով, որ համալիրի փաստացի սեփականատիրոջ Ռուզաննա Բեգլարյանի եւ նրա ամուսնու՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տեւած նախաքննության արդյունքում հիմնավորվել են արդյո՞ք հարկային չարաշահումների վերաբերյալ նախնական տեղեկությունները, որքա՞ն է կազմում պատճառված իրական վնասը, եթե այդպիսիք կա եւ ո՞ւմ են մեղադրանք առաջադրել։ Բացի այդ՝ խնդրել էինք հայտնել, թե արդյո՞ք Վ.Ղազարյանին եւ նրա կնոջը այդ դրվագով մեղադրանք առաջադրվել է։

ՀՔԾ-ի պաշտոնական պատասխանից հետեւում է, որ հարկային չարաշահումների համար ոչ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), ոչ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։ Ավելին՝ նախաքննական մարմինը պարզապես շրջանցել է հարկային չարաշահումների թեման։

«Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար»,- նշված է պատասխանում: Նկատենք, որ նշված հոդվածները վերաբերում են հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու հանցակազմերին։

Մինչդեռ այս հատկանիշներով քրեական գործի հարուցման մասին հայտարարվել էր դեռեւս հարկային չարաշահումների բացահայտումից ամիսներ առաջ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, երբ Վաչագան Ղազարյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։

Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին հայտարարվեց 2018 թվականի հունիսի 27-ին, իսկ կնոջը մեղադրանք է առաջադրվել նույն տարվա օգոստոսի 3-ին։

ՀՔԾ-ի 2019 թվականի հոկտեմբերի 23-ի գրավոր պատասխանից հետեւում է, որ Վ.Ղազարյանին եւ նրա կնոջը առաջադրված մեղադրանքների ծավալում փոփոխություն տեղի չի ունեցել։ Հետաքրքիրն այն է, որ թեեւ հարկային չարաշահումների մասով ՀՔԾ-ն որեւէ տեղեկատվություն չի տրամադրել, սակայն, պարզվում է, վերականգնում եղել է։

Մասնավորապես՝ նույն գրավոր հարցմամբ խնդրել էինք նաեւ պատասխանել, թե արդյոք հարկային չարաշահումների վերաբերյալ քրեական գործով պատճառված վնասը վերականգնվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչ ծավալով եւ ում կողմից։

ՀՔԾ-ն, նշելով, որ միակ մեղադրյալները Վ.Ղազարյանն ու նրա կինն են, ավելացրել է. «Նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ»։ Նշված գումարը հարկային չարաշահումների հետեւանքով պատճառված վնասի վերականգնում է, թե ապօրինի հարստացման դրվագով՝ ՀՔԾ-ն չի հստակեցրել։

Նախաքննությունը շարունակվում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում