Sunday, 12 07 2026
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

«ՀՀԿ-ն անձնական կապերի շնորհիվ ԵԺԿ ղեկավարին հասցրել է Հրայր Թովմասյանի մասին միակողմանի կարծիք»

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն: Հայաստանի գործող իշխանությունները պետք է հավատարիմ մնան Սահմանադրությանը, երաշխավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները: ԵԺԿ-ն հորդորում է եվրոպական և այլ միջազգային կառույցների համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»,- գրել է նա։

Բացի Հանրապետական կուսակցությունից՝ ԵԺԿ անդամ է նաև «Ժառանգությունը»։ Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված հայտարարությանը՝ ասաց. «Պետք է արձանագրեմ, որ, ցավոք սրտի, Դոլի տեղեկատվությունը միակողմանի է։ Քանի որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, ունի մեծ հնարավորություններ այնտեղ մշտապես ներկայացուցիչներ ունենալու, անհատական հանդիպումներ կազմակերպելու՝ ակնհայտորեն լոբբիստական աշխատանքով է զբաղվել ու Դոլին միակողմանի տեղեկատվություն տրամադրել»։

Միևնույն ժամանակ Դիլբարյանն ասաց. «Շուտով Զագրեբում տեղի կունենա համաժողով, որի ընթացքում նոր ղեկավարություն կձևավորվի, և Դոլն այլևս չի ղեկավարի ԵԺԿ-ն։ Այդ ընթացքում, կարծում եմ, մենք կկարողանանք ապահովել ԵԺԿ-ի տեղեկատվության բազմակողմ լինելը, որովհետև այդ միակողմանի տեղեկատվությունը միշտ բերում է արտաքուստ ճիշտ թվացող, բայց իրականում թյուրըմբռնումների, ինչպիսին, օրինակ, Դոլի հայտարարությունն է իշխանությունների տարանջատման ու այլ սկզբունքների մասին»։

Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀԿ-ն շարունակում է կիրառել բոլոր գործիքները թե՛ ներսում և թե՛ դրսում՝ իրականությունը ներկայացնելու որպես քաղաքական հետապնդում: ««Ժառանգությունը» փորձում է կատարել հակառակը, բայց ակնհայտ է, որ ՀՀԿ-ի մատուցած տեղեկատվությունը թե՛ անձնական և թե՛ ընկերական կապերի շնորհիվ գերակայող է դարձել։ Սա միանշանակ ՀՀԿ-ի լոբբիստական աշխատանքի արդյունքն է։ Եթե տեղեկատվությունը մատուցվում է այնպես, որ դատական հետապնդումներ են տեղի ունենում, հարցաքննության են կանչվում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամները, բայց չի բացատրվում, թե ինչի համար, այդ միակողմանի տեղեկատվությունը բերում է նման հայտարարության, որ հարգվեն ժողովրդավարությունը, իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Այսինքն՝ ԵԺԿ-ն, հատկապես ղեկավարության առումով, ունի առավել ամբողջական տեղեկատվության կարիք։ Բայց ինչպես նշեցի՝ այնտեղ ևս փոփոխություններ են լինելու, և իրականությունը տեղ հասցնելու հնարավորությունները առավել մեծ կլինեն»,- եզրափակեց Դիլբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում