Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

«Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ

«Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մամուլի ասուլիսը ընթացքում ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսվող տարբեր միջոցառումներն ու սպասվող հետաքրքիր իրադարձությունները: Ասուլիսի բանախոսներն էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը, «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը, ֆիլմերի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը:

Ասուլիսն անդրադարձել է «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի օրակարգին ու ցուցադրվող ֆիլմերին։ Փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը խոսել է փառատոնի ստեղծման գաղափարի և դրա կարևորության մասին, իսկ փառատոնի կայացման մշտական աջակից ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ընկերության կողմից բնապահպանական փառատոնին աջակցելու պատճառների, մասնավոր ձեռնարկությունների կողմից բնապահպանության ոլորտի կայացմանն աջակցելու կարևորությունը։

«Արևորդի» փառատոնի կարևորությունը դժվար է գերագնահատել: Այն կայացել է տարիների ընթացքում և գնալով ավելի ու ավելի է զարգանում՝ դառնալով առավել մասնակցային, սիրված ու ազդեցիկ՝ բնության պահպանության մասին իրազեկման առումով: Ուրախալի է, որ փառատոնը պահանջված է հատկապես երիտասարդների շրջանում: Այն շատ կարևոր հարթակ է՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքն իբրև հիմնարար արժեք արմատավորելու տեսանկյունից», -ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը կարևորեց հանգամանքը, որ փառատոնը տեղափոխվի մարզ։ «Մարզերում և գյուղական համայնքներում ապրող մարդիկ ևս Փառատոնի մասը դարձան։ Նախորդ տարի ֆիլմերի ցուցադրություններ իրականացվեց Վայոց ձորի մարզում, դրանով մենք ականատես եղանք, թե ինչպես ակտիվացավ գյուղական կյանքը, ինչպես փառատոնի տարբեր միջոցառումներում ներգրավվեցին գյուղում ապրող մարդիկ։ Մենք արձանագրեցինք 3000-ից ավել զբոսաշրջիկի այցելություն։ 15 համայնքների դպրոցական երեխաներ ձևավորեցին էկո-ակումբներ, որտեղ սովորեցին նաև ֆիլմեր նկարել»։

Ինչպես նշեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը՝ փառատոնը հիմնադրվել է 2005թ․-ին և հաջորդ տարի հոբելյանական 10-րդ տարին է։ «Տարեցտարի բոլորս հասկացանք, որ բնապահպանական խնդիրները շատ ավելի արագ տեմպերով են աճում, քան մենք խոսում ենք դրանց մասին։ Այդ տարիների ընթացքում առաջին անգամ ստեղծվեց բնապահպանական կրթական ցանց՝ «Արևորդի»։ Փառատոնը տարեցտարի ավելի է ծավալվում և ոչ միայն համայնքներ, այլև դպրոցներ է մտնում և տարիների ձեռքբերման փորձը տարբեր միջոցառումների միջոցով փոխանցվում է երեխաներին»։

«Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը կարևորեց պատանիների մասնակցությունը փառատոնի կայացման գործում։ «Մենք սկսեցինք ավելի խորը համագործակցել տարբեր կրթահամալիրների և դպրոցների հետ և այս տարվա մեր հիմնական համագործակից է հանդիսանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որի սաները շատ մեծ ոգևորությամբ կազմակերպում և մասնակցում են Փառատոնի միջոցառումներին և ցուցադրություններին։

Կից Տեղեկատվություն

Հոկտեմբերի 22-25-ին Երևանում տեղի կունենա «Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը» (SunChild 9th International Environmental Festival):

Փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը Հայաստանում, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում։ 2019 թվականը հռչակվել է կովկասյան հովազի (Panthera pardus ciscaucasica) տարի, ուստի՝ միանալով տեսակի պահպանությանն ու իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական նախաձեռնությանը՝ Փառատոնի առանցքում ևս կլինի կովկասյան հզոր հովազը։

«Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի» շրջանակներում Երևանում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով, կանցկացվեն բնապահպանական և ֆիլմարտադրության թեմաներով մի շարք ամենահետաքրքիր աշխատանքներ, ինչպես նաև՝ լուսանկարչական ցուցահանդես բնապահպանական խնդիրների վերաբերյալ։

Փառատոնի օրերին կովկասյան հովազին կարելի է հանդիպել նաև Երևանի տարբեր հատվածներում․ երեկոյան ժամերին հովազը «կզբոսնի» մայրաքաղաքի փողոցներում, բայց զգուշանալու կարիք չկա, քանի որ հովազը կլինի ցուցադրվող կադրերում միայն։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում թակարդ տեսախցիկների կողմից նկարահանված կովկասյան հովազի կադրերի միջոցով Երևանում տեսանելի կլինի մեր վայրի բնության ամբողջ գեղեցկությունը։

Հատկանշական է, որ 2020թ․-ին տեղի կունենա Արևորդի 10-րդ հոբելյանական միջազգային բնապահպանական փառատոնը, որին ընդառաջ՝ այս տարի փառատոնի փակման արարողությանը կհայտարարվի կենսաբազմազանության ուսումնասիրության և բնապահպանության ոլորտներում մեծ ներդրում ունեցող անձանց համար նախատեսված երկու մրցանակի մասին, որոնք շնորհվելու են հաջորդ տարվա փառատոնին․

– Էլեոնորա Գաբրիելյանի անվան բուսաբանական մրցանակ

– Բնության պահպանության մրցանակ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում