Միշել Ուիլյամսը նոր սեզոն է վերադառնում Louis Vuitton-ի պատվիրակի կարգավիճակով, գրում է spletnik.ru-ն: Թողարկվել է գովազդային նոր արշավը, որտեղ դերասանուհին գովազդում է բրենդի Capucines, Alma, ինչպես նաև թարմացված Lockit մոդելների պայուսակները:
Նոր սեզոնի արշավն ուրախացնում է գարնանային վառ գույներով:
Ֆոտոշարքի լուսանկարիչը Պիտեր Լինդբերգն է, ով հեղինակել է նաև դերասանուհու մասնակցությամբ գովազդային նախկին նկարահանումները, իսկ ոճաբանի դերում հանդես է եկել Կարին Ռոյթֆելդը:












































