Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Հայաստանը Սիրիայում որևէ բան անելու հնարավորություն չունի․ հարցի լուծումը մեծ տերությունների տիրույթում է

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հինգ օրով դադարեցնել Սիրիայում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Այս ընթացքում թուրքական զորքերը չեն հարձակվի, որպեսզի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) կարողանան դուրս գալ, այսպես կոչված, անվտանգության գոտուց: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի և արաբագետ Արփինե Հովսեփյանի հետ:

«Միամիտություն կլինի կարծել, թե Եվրամիության կողմից մեկ-երկու գործողությունները, մասնավորապես՝ մի շարք երկրների կողմից զենքի վաճառքի կասեցումը կամ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանման գործընթացը կարող էին ստիպել Թուրքիային կասեցնել ռազմական գործողությունը Սիրիայում: Պարզ է, որ այս պայմանավորվածության հետևում մի շարք ստվերային համաձայնությունների փաթեթ է առկա: Պետք է արձանագրել, որ թուրք-ամերիկյան հերթական պայմանավորվածությունը փաստում է այն մասին, որ Թուրքիան ԱՄՆ-ի կողմից ուներ հստակ կանաչ լույս Սիրիայում գործողություն սկսելու համար, և այս փաստաթուղթը դրա հերթական ապացույցն է»,- ասաց Արփինե Հովսեփյանը՝ հավելելով, որ Անկարան և Վաշինգտոնն այս համաձայնությամբ իրենց հավատարմությունն են հայտնում Սիրիայի քաղաքական միասնությանը և տարածքային ամբողջականությանը:

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ այսպիսով Միացյալ Նահանգները վերջնական իր համաձայնությունն է տալիս թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտու ստեղծմանը, և նշվում է, որ հենց Թուրքիայի զինված ուժերն են ղեկավարելու այս շրջանը: Հովսեփյանի խոսքով՝ Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ այս պահին հակամարտության մեջ ներգրավված հիմնական դերակատարների շահերը հատվել էին:

Սուրեն Սարգսյանն անդրադառնալով Վաշինգտոնի քաղաքականությանը՝ ասաց, որ ԱՄՆ-ի դուրս գալը տարածաշրջանից Թրամփի համար սկզբունքային նշանակություն ունի, քանի որ կարծում է, որ դա իր պատերազմը չէ: Սարգսյանը կարծում է նաև, որ Թրամփի գործողությունները պետք է դիտարկել նաև ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների տեսանկյունից: «Միացյալ Նահանգները ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ ներգրավվածություն չուներ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, տեղը զիջել էր Իրանին, Թուրքիային և Ռուսաստանին… Եվ բնական է, որ ԱՄՆ-ն այստեղ չկար: Բայց հիմա, երբ իրավիճակն այնպիսին էր, որ Թուրքիան փաստացի որոշում ուներ ինքնուրույն ձևավորելու անվտանգության գոտին, կրկին հայտնվում է ԱՄՆ-ը և ասում՝ «գիտես ինչ կա, արի ոչ թե պատերազմով հարցը լուծենք, այլ խաղաղ ճանապարհով, ես կօգտագործեմ քրդերի վրա իմ ազդեցությունը, նրանք այդ տարածքները կփոխանցեն քեզ, իսկ այդ տարածքում կստեղծվի անվտանգության գոտի»: Կարծես բոլորի համար ընդունելի լուծում է, կարծես հենց այս ճանապարհով էլ գնում են: Միակ  հարցն այն է՝ արդյոք քրդերը կհամաձայնե՞ն, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ քրդերն էլ մանևրելու հնարավորություն չունեն»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը և դիրքավորմանը՝ Սարգսյանը փաստեց, որ արտգործնախարարությունը չէր կարող ոչինչ չասել, պետք էր ինչ-որ հայտարարությամբ հանդես գալ: «Հայաստանը բնականաբար որևէ ներգործություն չի կարող ունենալ  պրոցեսի մեջ, որտեղ ներգրավված են աշխարհի խոշորագույն խաղացողները: Հայաստանը որևէ անելիք չունի, որևէ բան անելու ունակություն և հնարավորություն էլ չունի, քանի որ ռազմական պլանավորում չկա, չգիտի ինչ ռազմավարություն որդեգրել Սիրիայում այս կամ այն իրադարձությունների զարգացման ժամանակ»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում