Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խոսրով Հարությունյանը կարող է խոսել ամեն ինչից, բայց ոչ երբեք՝ բարոյականությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը

– Պարոն Բաբաջանյան, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը դատի է տվել Ձեզ՝ պահանջելով ներողություն խնդրել այս տարվա ապրիլի 18-ին ԱԺ-ում Ձեր հնչեցրած մի հայտարարության համար, որով Դուք դիմելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, հետաքրքրվել էիք, թե արդյո՞ք որեւէ ձեւով ընդվզել է, երբ նախկինում ՀԾԿՀ-ն տվել է ՀԷԿ-երի եւ ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր տարբեր նախկին պաշտոնյաներին, այդ թվում նշելով նաեւ Խոսրով Հարությունյանի անունը:Դատական նիստը կայանալու է հոկտեմբերի 17-ին: Պատրաստվո՞ւմ եք արդյոք ներողություն խնդրել, թե՞ դատարանում փորձելու եք հիմնավորել Ձեր հայտարարությունները:

– Բնականաբար, չեմ պատրաստվում ներողություն խնդրել, բացի այդ՝ Խոսրով Հարությունյանը այն անձը չէ, ով վաստակել է որևէ մեկից, այդ թվում՝ ԱԺ պատգամավորից ներողություն պահանջելու իրավունք: Խոսրով Հարությունյանն ինքը իմ հայտարարությունները հերքող որևէ հիմնավորում չի ներկայացնում՝ խնդիրը լղոզելով պաթետիկ ու բարոյախրատական տեքստերով:

Իր վերջին հարցազրույցում Խոսրով Հարությունյանը խոսել է Ձեր անցյալից, բանակում ծառայած չլինելու հանգամանքից ու հայտարարել է, որ Դուք մարդկանց մեղադրելու բարոյական իրավունք չունեք:

– Խոսրով Հարությունյանը կարող է խոսել ամեն ինչից, բայց ոչ երբեք՝ բարոյականությունից: Այդ մարդու քաղաքական կարիերան կառուցված է եղել բոլոր ժամանակների իշխանությանը հեզորեն ծառայելու ու սպասարկելու սկզբունքի վրա, ինչի շնորհիվ Խոսրով Հարությունյանը դարձել է հսկայական հարստության տեր՝ վարձատրություն ստանալով, կրկնում եմ, բոլոր ժամանակների իշխանություններից: Բարոյականության մասին բառ իսկ ասելու իրավունք չունի մեկը, ով ղեկավարելով Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700 ամյակի կազմակերպման հանձնաժողովը՝ այն վերածել էր շահութաբեր բիզնեսի, քրիստոնեությունը դարձրել էր փող աշխատելու միջոց: Եվ ընդհանրապես՝ Խոսրով Հարությունյանը նախկին հանցավոր համակարգի ամենակարկառուն ու նշանային ներկայացուցիչներից մեկն է, ով իշխանությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ոչ միայն նյութապես, այլ նաև ընտանիքի անդամների բարձր կարգավիճակներով, դիվանագիտական համակարգը տարիներ շարունակ եղել է և կա նրա ուստրերի ու դուստրերի կարիերայի հնարավորությունը: Ինչ վերաբերում է իմ հասցեին նրա հնչեցրած մեղադրանքներին, ապա Խոսրով Հարությունյանը ամբողջությամբ կրկնում է քոչարյանասերժական իշխանությունների հորինած սուտն ու կեղծիքը իմ մասին, նա այսօր էլ շարունակում է հանրապետական քարոզչության մաս կազմել: Երբեմնի նախկին վարչապետն այսպիսով այսօր վերածվել է հանրապետական քարոզչության գործիքի: Հիրավի դառը ճակատագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում