Tuesday, 14 07 2026
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հովիկ Աբրահամյանի ԱԺ-ն կատարել է Տ. Սարգսյանի կառավարության օրինագծերը հաստատողի դեր

Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը համարվում է ակտիվ հավակնորդներից մեկը, ով պիտի երկիրը դուրս բերի այս իրավիճակից, ուստի հետաքրքիր է՝ ինչ է արել ԱԺ-ն նրա ղեկավարման օրոք:

Պատկերն այնքան էլ հուսադրող չէ. պարզվում է՝ այս՝ 5-րդ գումարման ԱԺ-ն մեծամասամբ ընդունել է հենց Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության հեղինակած օրինագծերը: Այսպես. այս գումարման խորհրդարանում ընդունված օրինագծերի մեծ մասը՝ 77.1 տոկոսը, հեղինակել է կառավարությունը: ԱԺ-ն հեղինակել է ընդամենը ընդունված օրինագծերի 22.8 տոկոսը:

Եթե վարչապետի պաշտոնի հավակնորդ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է փոխել երկրում ստեղծված իրավիճակը և կասեցնել արտագաղթը, ինչպես հավաստում են նրա համակիրները, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչպես է, որ չի ընդդիմացել երկիրը այս վիճակին հասցրած կառավարության հեղինակած օրինագծերին, որոնք հենց ԱԺ հաստատմամբ են դարձել օրենք ու սկսել գործել:

Եվ վերջապես՝ հենց խորհրդարանն է հաստատել կառավարության ծրագիրը, ընդունել «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» և մնացած տնտեսական օրենքները, ուստի կիսում է պատասխանատվությունը երկրի տնտեսական վիճակի համար:

Ընդ որում՝ նրա ղեկավարած խորհրդարանի պատգամավորների մի մասն այդպես էլ օրենսդիր չի դարձել, չի զբաղվել օրենսդիր աշխատանքով, և խորհրդարանը հիմնականում վավերացրել է կառավարության բերած օրինագծերը:

Օրինագծեր չի հեղինակել ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը՝ «Տաշիր գրուպի» սեփականատերը, ով հավակնում է ԱԺ նախագահ դառնալ: Օրինագծերի հեղինակ չեն դարձել նաև ՀՀԿ-ականներ Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Աշոտ Արսենյանը, Արթուր Գևորգյանը, Նահապետ Գևորգյանը, Արման Սահակյանը, Ռուբեն Սադոյանը, Արթուր Ստեփանյանը, Շուշան Պետրոսյանը և ուրիշներ: Օրենքներ չեն հեղինակել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ականներ Ռուբեն Գևորգյանը, Կարո Կարապետյանը, Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Գուրգեն Արսենյանը, Ռուստամ Գասպարյանը, Հարութ Ղարագյոզյանը և այլք:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այս գումարման խորհրդարանում երկու օրինագծի համահեղինակ է դարձել: Ըստ այդմ՝ նա հեղինակների խմբի՝ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի ու Կարինե Պողոսյանի հետ առաջարկում է Աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմել դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո մեկ տարվա ընթացքում»:

Հովիկ Աբրահամյանը Դավիթ Հարությունյանի հետ փոփոխություն է առաջարկել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, որն ամբողջությամբ ընդունվել է: Փոփոխությունը վերաբերում է ԱԺ հանձնաժողովներում փոքր խմբակցությունների ներգրավվածությանը: Ըստ այդմ՝ «Եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ: … Խմբակցության և պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորը կարող է ընդգրկվել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի կազմում»:

Միևնույն ժամանակ, արձանագրվել էին նաև «կուրյոզներ». կան օրինագծեր, որ մի քանի տասնյակ հեղինակներ ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում